Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

Բուքմեյքերների Ռեյտինգ
ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջնամասը ձախողելուց հետո:

Հայաստանի հավաքականՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 աստիճան ու զբաղեցնում է 92-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 2 հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (0:5) ու Գերմանիային (1:4):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները: Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղ՝ իրենից առաջ թողնելով Անգլիային ու Արգենտինային: Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Պորտուգալիան Դանիան ու Հոլանդիան:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր J խմբում, որտեղ 10 տուրերում վաստակեց 12 միավոր և գրավեց չորրորդ տեղը։ 27 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը: 18 միավորով երկրորդ տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիան նվաճել է անցումային խաղերի ուղեգիր, Ռումինիան վաստակեց 17, Իսլանդիան՝ 9, իսկ հետնապահ Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Կապառոսը 2-րդ ամենաերկար առանց հաղթանակների շարքը գրանցեց Հայաստանի հավաքականում

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք