Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Բուքմեյքերների Ռեյտինգ
Նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթանակ տանել, բայց պահպանել է 89-րդ տեղը:

Հայաստանի հավաքականՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է թարմացված դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը մնացել է 89-րդ տեղում:

Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 2 հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում ոչ ոքի խաղալով Իսլանդիայի հավաքականի հետ (1:1) ու պարտվելով ռումինացիներին (0:1):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները: Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը բարձրացել է չորրորդ տեղ, իսկ անգլիացիները նահանջել են 5-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան ու Դանիան:

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 12-րդն է, Ռումինիան՝ 41-րդը, Իսլանդիան՝ 62-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 74-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 190-րդը:

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վերջին 2 խաղերը կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 11) և Գերմանիայի (նոյեմբերի 14) հավաքականների հետ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք