ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է թարմացված վարկանիշային ցուցակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 92-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել և ունի 1242.24 վարկանիշային միավոր։
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիան ու աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները: Տասնյակում են նաև Արգենտինան, Անգլիան, Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան Դանիան ու Հոլանդիան:
Ազգերի լիգայի B դիվիզիոնի A խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է, Շոտլանդիան՝ 40-րդը, իսկ Իռլանդիան՝ 49-րդը։
Առաջիկա ընկերական խաղերում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Չեռնոգորիայի հավաքականը 72-րդն է, իսկ Նորվեգիան՝ 45-րդը:
Խոակին Կապառոսի թիմը մարտի 24-ին Երևանում կմրցի Չեռնոգորիայի հետ, իսկ դրանից 5 օր անց Օսլոյում կհյուրընկալվի Նորվեգիայի թիմին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: