Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

FavBet-ը գնում է Եվրոպա. բուքմեյքերը մտադիր է գրավել Ռումինիայի եւ Խորվաթիայի շուկաները

Սպարտակ Պետրոսյան
Այն ժամանակ, երբ տարածաշրջանային բուքմեյքերների մեծ մասը զարգացման հնարավորություն է փնտրում միայն ԱՊՀ-ի տարածքում, FavBet-ը որոշել է վճռական հարձակման դիմել Եվրոպայում: Թեկուզ դեռ արեւելքում: «Բուքմեյքերների Ռեյտինգը» տեղեկացավ 2016 թվականին Խորվաթիայի եւ Ռումինիայի շուկաներում այդ ԲԿ-ի ընդլայնման մասին: «ԲՌ»-ի հետ հարցազրույցում FavBet-ի օպերացիոն տնօրեն Սերգեյ Եֆիմենկոն պատմել է «արեւելաեվրոպական ընկերության» մասին:
romania-croatia-favbet

Ուկրաինական բուքմեյքերը լրջորեն մտադիր է գրավել խորվաթական եւ ռումինական շուկաները

 — Ի՞նչ է իրենից ներկայացնում «Խորվաթիայի նվաճումը»:

— BetInvest Group-ը (FavBet.com, Favbet.by, Favbet.ro եւ BetInvest-ի B2B բրենդերը տնօրինող) ձեռք է բերել խորվաթական Favorit.hr բուքմեյքերական ցանցի բիզնեսը, որը ներառում է խաղադրույքների ընդունման 95 կետ եւ Favorit.hr օնլայն-ռեսուրսը: Փետրվարի մեկից ծրագրվում է ԲԿՄ-ների ցանցի ամբողձական ռեբրենդինգ եւ Favbet.hr նոր կայքի բացում, որտեղ կուղարկվեն Faborit.hr-ի խաղացողները:

— Այսինքն փոփոխությունները կլինե՞ն մաքսիմալ ակտիվ եւ «ոլորտում»:

— Անխոս: Արդեն հիմա պատրաստվում ենք այդ երկրում մեզ հատուկ ֆորմատով մի քանի հավելյալ ԲԿՄ-ների բացմանը: Ի դեպ, մեր ֆորմատը Խորվաթիայի համար նորություն է: Բոլոր տեղական օպերատորները (երեւի թե բացառությամբ PSK Hattrick բուքմեյքերի մի քանի դրամարկղերի) աշխատում են 20-40 քառ. մետր մակերեսով շատ փոքր տարածքներում, թույլ տեխնիկական եւ տեխնոլոգիական սարքավորումներով: Մինչեւ հիմա սրահներում սպորտային իրադարձությունները դիտելու համար լավագույն դեպքում մեկ-երկու մոնիտոր կա, վիրտուալ խաղեր բազմաթիվ մասնաճյուղերում չկա, իսկ պատերին նախորդ տասնամյակի սկզբի «ԱՊՀ-ի ոճով» տպված են լայնույթները եւ արդյունքները: Հզոր դեժավյու: Մենք ծրագրում ենք մուտք գործել ծանրակշիռ ձեւաչափով, ընդարձակ սրահներով, սրճարաններով եւ ծառայությունների բազմազանությամբ: Մարդիկ պետք է չվազեն ցուցակ վերցնելու եւ մի քանի խաղադրույք կատարել, այլ կարողանան նորմալ հանգստանալ ընկերների հետ, դիտել ուղիղ հեռարձակումներ, երկրպագել սիրելի թիմին:

— Խորվաթիայում աշխատելու՞ է ձեր ԲԿ-ի տեղական գործառնական գրասենյակը:

— Գրասենյակն արդեն կա, ինչպես եւ Ռումինիայում: Այնտեղ գտնվում է տնօրինությունը, մարքեթինգի մասնագետները եւ խաղացողների աջակցման ծառայությունը: Հետագայում ծրագրվում է ընդարձակում:

Մենք առաջիկա տարիներին մեզ համար նպատակ ենք դրել՝ գրավել Բալկանների եւ Արեւելյան Եվրոպայի շուկաները:

— Լավ, հիմա «Ռումինիա հարձակման» մասին: Ներողություն եմ խնդրում ռազմական տերմինաբանության համար, բայց FavBet-ի բավական անսպասելի բիզնես-ագրեսիան ստիպում է համեմատություններ անել այս ոլորտում: Եվ այսպես, ռումինական շուկայում ներդրումը կարելի՞ է զուգորդել խորվաթականի հետ:

— Այո, մեծ մասամբ այդպես էլ կա: Որպես արտադրանք (լայվի եւ պրեմատչի մեծ լայնույթ, լայվ-իրադարձությունների քանակի առավելություն, բազմաթիվ յուրօրինակ խաղեր եւ լիգաներ, որոնք տվյալ շուկայում ոչ մի այլ բուքմեյքեր չի տալիս)՝ բալկանյան երկրներում գնողունակության հետ մեկտեղ հսկայական առավելություն է, եւ այդ երկրների շուկաների լայնածավալ արտադրանքի եւ «գրավման» համար մեր մենթալիտետին բավական մոտ մեծ հնարավորություններ են ընձեռում: Հավանաբար, այս պարագայում միակ սահմանափակումը ֆինանսական հնարավորություներն են: Ինչպես հայտնի է, դրանք ցանկացած կազմակերպությունում անսահման չեն: Նոր շուկա դուրս գալը միշտ հսկայական ներդրումներ եւ կադրային ռեսուրսների (առանց ամեն երկրում զարգացման գծով գերազանց մենեջերների՝ ոչ մի տեղ) օգտագործում է: Այդ պատճառով էլ նպատակ ենք դրել առաջիկա տարիներին գրավել Արեւելյան Եվրոպան եւ Բալկանները:

— Ռումինիայում դուք նաեւ որեւէ օպերատորից ԲԿՄ-ներ եք գնու՞մ (ի՞նչ քանակությամբ):

— Հիմա բանակցություններ են գնում տեղի օպերատորներից մեկից մոտ 50 ԲԿՄ ձեռք բերելու համար: Ընթացիկ տարում ծրագրվում է խոշոր ֆորմատի 30 նոր կետերի բացում: Ռումինիան եւ Խորվաթիան մեր գլխավոր առաջնահերթություններն են 2016 թվականին: Ծրագրի մաս են կազմում նաեւ Ռումինիայում խաղադրույքների ընդունման կետերի ցանցի ընդարձակումը, տեղական օնլայն-լիցենզիայի ստացումը եւ Favbet.ro կայքի զարգացումը:

Համեմատած ԱՊՀ-ի հետ՝ կաշառակերությունն այնտեղ անհամեմատ քիչ է, եւ աշխատանքային պայմանները բավական լոյալ են:

— Չեք վախենու՞մ այս երկրներում տիրող մեծ կոռուպցիայի հետ բախվելուց (ինչը վերաբերում է ինչպես տեղի իշխանությունների աշխատանքին, այնպես էլ բավական երկար ժամանակ այնտեղ գործող մրցակիցներին):

— Միանշանակ, մենք հաշվի ենք առել այդ գործոնը: Բայց, համեմատած ԱՊՀ-ի հետ, կաշառակերությունն այստեղ ավելի քիչ է, եւ աշխատանքային պայմաններն ավելի բարենպաստ են: Իհարկե, մրցակիցները բրենդի հսկայական ուժ ունեն (հատկապես եթե խոսենք Խորվաթիայի մասին, որտեղ SuperSport բուքմեյքերը տիրել է գործնականում շուկայի գրեթե կեսին), բայց իրենց կողմից ամբողջությամբ մաքուր, բաց «խաղ» է ընթանում: Նման պայմաններում գլխավորը ամիս առ ամիս ցույց տալ վճարումների հուսալիությունը եւ արագությունը, հաղթել արտադրանքի որակով եւ լավագույն ծառայությամբ:

— Խորվաթիայում եւ Ռումինիայում կոնկրետ ո՞ր բուքմեյքերներն են դիտարկվում որպես FavBet-ի անմիջական մրցակիցներ:

— Խորվաթիայում SuperSport-ը եւ PSK Hattrick-ն են: Ռումինիայում մրցակցությունը շատ մեծ է: Ավելի վառ են ներկայանում Superbet, Casa Pariurilor, Stanleybet եւ NetBet ԲԿ-ները: Բոլոր կազմակերպություննեը տեղական են, բացառությամբ միջազգային Stanleybet բրենդի եւ ֆրանսիական NetBet-ի (որը նույնպես գործում է Բուխարեստում):

— Դուք Արեւելյան Եվրոպան նշեցիք FavBet-ի ապագա գլխավոր նպատակներից մեկը: Մի՞թե այնտեղ գործելը ավելի խոստումնալից է, քան հետխորհրդային երկրների ամբողջությամբ ծանոթ շուկաներում:

— Մենք այնտեղ տեսնում ենք քաղաքական-տնտեսական կայունություն, «հեղափոխության-հեղաշրջման-իշխանափոխության» բացակայում, ինչպես նաեւ բարձր գնողունակություն կա: Արեւելյան Եվրոպայում եւ Բալկաններում մարդիկ հոգով մեծ բավական մոտ են, միեւնույն ժամանակ, ի տարբերություն ԱՊՀ-ի՝ այնտեղ գոյություն ունի բուքմեյքերական մշակույթը: Մեծ դեր են խաղում նաեւ տարածքային մոտիկությունը, ինչպես նաեւ մոնիթորինգի եւ գնահատման հավասարակշռված եւ թափանցիկ համակարգեր: Ես անձամբ ընկերության համար մեծ հեռանկարներ եմ տեսնում Իսպանական շուկայում: Բայց ոչ միանգամից: Սկզբում կարեւոր է Արեւելյան Եվրոպայում գերիշխող դիրք զբաղեցնել:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք