Եվրոպայից ԱԱ-2022-ի 13 մասնակիցներից 10-ը հայտնի են. Ի՞նչ պետք է իմանալ անցումային խաղերի մասին

Բուքմեյքերների Ռեյտինգ
Եվրոպական գոտու վերջին 3 ուղեգրերի համար կպայքարեն 12 հավաքականներ, որոնց թվում է նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան:

ՀոլանդիաՔաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարն ավարտվեց նոյեմբերի 16-ին և հայտնի դարձան 10 խմբերում հաղթելու շնորհիվ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած հավաքականներն ու անցումային խաղերի մասնակցության իրավունք ստացած թիմերը:

ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճեցին խմբերում առաջին տեղ գրաված Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Սերբիայի և Դանիայի հավաքականները:

ԱԱ-2022-ում Եվրոպան կունեն 13 ներկայացուցիչ: Վերջին 3 ուղեգրերը կվիճարկեն ընտրական խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները (Իտալիա, Պորտուգալիա, Լեհաստան, Շվեդիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Ուկրաինա, Ուելս, Հյուսիսային Մակեդոնիա, Թուրքիա), ինչպես նաև Ազգերի լիգայի խմբերում հաղթած ամենաբարձր վարկանիշով 2 հավաքականներ, որոնք ընտրական փուլում զբաղեցրել են երրորդ և ավելի ցածր տեղեր (Ավստրիա և Չեխիա):

ԱԱ-2022-ի ուղեգրերի համար պայքարում մնացած 12 հավաքականները կբաժանվեն 3 ուղիների, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Յուրաքանչյուր ուղի բացկացած կլինի 2 կիսաեզրափակիչից ու մեկ եզրափակիչից, կլինեն մեկխաղյա դիմակայություններ: Եզրափակիչներում 3 հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգիր:

Անցումային խաղերը կանցկացվեն 2022 թվականի գարնանը: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մարտի 24-25-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 28-29-ին: Անցումային հանդիպումների վիճակահանությունը նախատեսված է նոյեմբերի 26-ին շվեյցարական Ցյուրիխում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր J խմբում, որտեղ 10 տուրերում վաստակեց 12 միավոր և գրավեց չորրորդ տեղը։ 27 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Գերմանիայի հավաքականը: 18 միավորով երկրորդ տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիան նվաճել է անցումային խաղերի ուղեգիր, Ռումինիան վաստակեց 17, Իսլանդիան՝ 9, իսկ հետնապահ Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հաջորդ տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում:

Կապառոսը 2-րդ ամենաերկար առանց հաղթանակների շարքը գրանցեց Հայաստանի հավաքականում

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք