Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Եվրոպա լիգան՝ առանց ընդգծված ֆավորիտների

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հաղթելու ամենամեծ շանսերն ունեն «Նապոլին» ու «Լեսթերը»։

ԵԼԵվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո բուքմեյքերները կողմնորոշվել են մրցաշարի հաղթողի ֆավորիտների վերաբերյալ։

Ըստ Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետների՝ ամենաբարձր շանսերն ունեն իտալական «Նապոլին» ու անգլիական «Լեսթերը», որոնց հաղթանակը գնահատվում է 15.00-ական գործակցով։ Երրորդ տեղում անգլիական «Վեստ Հեմն» է չեմպիոնության 17.00 գործակցով։

Հաղթողի հաջորդ հավակնորդներն են ֆրանսիական «Լիոնը» (21.00), իսպանական «Ռեալ Սոսյեդադը» (21.00), գերմանական «Բայերը» (21.00) և իտալական «Լացիոն» (21.00)։ Այնուհետև գալիս են գերմանական «Այնտրախտը» (26.00), իսպանական «Բետիսը» և Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոն» (34.00)։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթած շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հաղթանակը գնահատվում է 51.00 գործակցով։

Եվրոպա լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Եվրոպա լիգա, խմբային փուլ

խումբ. «Լիոն» (Ֆրանսիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Սպարտա» (Չեխիա), «Բրոնդբյու» (Դանիա):

խումբ. «Մոնակո» (Ֆրանսիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Շտուրմ» (Ավստրիա):

խումբ. «Նապոլի» (Իտալիա), «Լեսթեր» (Անգլիա), «Սպարտակ» (Ռուսաստան), «Լեգիա» (Լեհաստան):

խումբ. «Օլիմպիակոս» (Հունաստան), «Այնտրախտ» (Գերմանիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Անտվերպեն» (Բելգիա):

խումբ. «Լացիո» (Իտալիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Մարսել» (Ֆրանսիա), «Գալաթասարայ» (Թուրքիա):

խումբ. «Բրագա» (Պորտուգալիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Միտյուլանդ» (Դանիա):

խումբ. «Բայեր» (Գերմանիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Բետիս» (Իսպանիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա):

խումբ. «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Գենկ» (Բելգիա), «Վեստ Հեմ» (Անգլիա), «Ռապիդ» (Ավստրիա):

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման»՝ ֆավորիտների թվում, «Ալաշկերտը»՝ հետնապահների

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ խմբային փուլի վիճակահանությունից հետո

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք