Եվրոպա լիգայի ֆավորիտները՝ փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են հաղթողի վերաբերյալ գործակիցները։
Ըստ բուքմեյքերների՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի նշանակությամբ 2-րդ գավաթին տիրելու ամենամեծ շանսերն ունի անգլիական «Լիվերպուլը», որի գործակիցը 3․25 է։ Անգլիական թիմին հաջորդում է Լևերկուզենի «Բայերը», որի հաղթանակի գործակիցը 6․00 է։
Իտալական «Միլանի» հաղթանակի դեպքում կաշխատի 12․00 գործակցով խաղադրույք։ Անգլիական երկու թիմերի՝ «Վեսթ Հեմի» ու «Բրայթոնի» համար սահմանված է 15․00 գործակից։ Անգլիական թիմերին հաջորդում է «Ռոման» (17․00):
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) — «Ռոմա» (Իտալիա)
«Միլան» (Իտալիա) — «Ռեն» (Ֆրանսիա)
«Լանս» (Ֆրանսիա) — «Ֆրայբուրգ» (Գերմանիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) — «Սպորտինգ» (Պորտուգալիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Թուլուզ» (Ֆրանսիա)
«Բրագա» (Պորտուգալիա) — «Քարաբագ» (Ադրբեջան)
«Գալաթասարայ» (Թուրքիա) — «Սպարտա Պրահա» (Չեխիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) — «Մարսել» (Ֆրանսիա)
Հիշեցնենք, որ խմբում առաջին տեղ գրաված թիմերը՝ «Լիվերպուլը» (Անգլիա), «Բայերը» (Գերմանիա), «Ատալանտան» (Իտալիա), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Բրայթոնը» (Անգլիա), «Ռեյնջերսը» (Շոտլանդիա) և «Սլավիա Պրահան» (Չեխիա) փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից։ 1/8 եզրափակիչի զույգերը ևս կորոշվեն վիճակահանությամբ։
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան 2024թ․ փետրվարի 15-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: