Եվրոպա լիգա։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներն անգլիական 2 թիմերն են
Եվրոպա լիգայի հիմնական փուլի (նախկին՝ խմբային փուլ) վիճակահանությունից հետո բուքմեյքերական ընկերությունները սահմանել են չեմպիոնության վերաբերյալ գործակիցները։
Գլխավոր ֆավորիտ է համարվում անգլիական «Տոտենհեմը», որի չեմպիոնության գործակիցը 5․50 է։ Երկրորդ ֆավորիտն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 6․00 գործակցով։։
Ֆավորիտների եռյակում է իտալական «Ռոման», որի՝ տիտղոսը նվաճելու գործակիցը 9․00 է։
Իտալական թիմին հաջորդում են իսպանական «Ռեալ Սոսյեդադն» (12․00) ու Բիլբաոյի «Աթլետիկը» (13․00-ական գործակից):
Պորտուգալական «Պորտուի» չեմպիոնության գործակիցը 13․00 է, իսկ իտալական «Լացիոյինը»՝ 15․00։
Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում, չորսական տնային և արտագնա:
Հիմնական փուլում 1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: