Եվրո-2024։ Ֆավորիտն Անգլիայի հավաքականն է
Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտն Անգլիայի հավաքականն է։
Բուքմեյքերները հավատում են, որ Անգլիայի հավաքականը կկարողանա պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի չեմպիոնության դեպքում կաշխատի 4․00 գործակցով խաղադրույք։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 4․50 է, մրցաշարն ընդունող Գերմանիայի թիմինը՝ 7․00։
Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականի չեմպիոնության դեպքում կաշխատի 8․00, Պորտուգալիայի հաջողության դեպքում՝ 9․00 գործակցով խաղադրույք։
Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականի հաղթելու գործակիցը 15․00 է, Նիդերլանդներինն ու Բելգիայինը՝ 17․00-ական։
Եվրո-2024-ի խմբերը
А խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա:
B խումբ. Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա:
C խումբ. Սլովենիա, Դանիա, Սերբիա Անգլիա:
D խումբ. Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա:
E խումբ. Բելգիա, Սլովենիա, Ռումինիա, Ուկրաինա:
F խումբ. Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: