Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Եվրո-2020. Լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուն

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հայտնի են դարձել Եվրոպայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուն:

Եվրոպայի 16-րդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը դարձավ անգլիացիների դեմ եզրափակիչ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալական «Միլանը» 22-ամյա դարպասապահը հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հետ մղեց 2 հարված՝ ապահովելով Իտալիայի երկրորդ տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։ Իտալացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին նաև կիսաեզրափակիչում: Եվրո-2020-ում Դոնարուման անցկացրեց 3 «չոր» հանդիպում:

Դանիացի Պետեր Շմեյխելից հետո Ջանլուիջի Դոնարուման երկրորդ դարպասապահն է, որը ճանաչվում է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող:

Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու դարձավ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողը 4 խաղում (360 րոպե) դարձել է 5 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

5 գոլ է խփել նաև Չեխիայի հավաքականի և գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը, որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել (5 խաղ, 404 րոպե)։ Կանոնակարգի համաձայն՝ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք