Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Եվրո-2016. Չեմպիոն, լավագույն ռմբարկու՝ բուքմեյքերների ամենահավանական և ամենախելահեղ առաջարկները

Ազատ Շահբազյան
Հունիսի 10-ին Ֆրանսիայում կմեկնարկի ֆուտբոլային 2016-ի ամենասպասված միջոցառումը: 24 թիմեր մեկ ամիս շարունակ կպայքարեն հին մայրցամաքի ուժեղագույի կոչումը նվաճելու համար: Բուքմեյքերներն արդեն ընտրել են իրենց ֆավորիտներին, առանձնացրել ամենաանհավանական իրադարձություններն ու դրանց համար սահմանել համապատասխան գործակիցներ:

 

fd

Եվրո-2016. բուքմեյքերները առաջարկում են հատուկ խաղադրույքներ

Ինչպես և սպասվում էր, Եվրոպայի այս առաջնության գլխավոր ֆավորիտը մրցաշարի տանտեր Ֆրանսիայի հավաքականն է, որի չեմպիոնության համար Bet365 բուքմեյքերական ընկերությունը սահմանել է 4,00 գործակիցը: Մի փոքր ավելի ցածր՝ 4,5 գործակցով բուքմեյքերը գնահատում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի շանսերը: Այն բանի հավանականությունը, որ իսպանացիները 3-րդ անգամ անմընդմեջ հին մայրցամաքում կճանաչվեն լավագույնը, գնահատվում է 6,50 գործակցով: Չորրորդ հորիզոնականում 9,5 գործակցով Անգլիայի ընտրանին է, իսկ ֆավորիտների հնգյակը 12,0 գործակցով եզրափակում է Բելգիայի երիտասարդ ու խոստումնալից հավաքականը:

Անհավանական՝ 501,0 գործակցով է գնահատվում Ալբանիայի ընտրանու չեմպիոնության շանսերը: Ըստ բուքմեյքերների՝ Դե Բյազիի գլխավորած հավաքականը Եվրո-2016-ի մասնակից 24 թիմերից ամենաթույլն է:

Գործակիցներ են սահմանվել նաև մրցաշարի լավագույն ռմբարկուի վերաբերյալ: Ռոնալդուի և Մյուլլերի շանսերը Bet365-ը գնահատում է ամենաբարձրը, և նրանց լավագույն ռմբարկու ճանաչվելու համար առաջարկում 8,00 գործակիցը: Ֆրանսիայի հավաքականի առաջատար Անտուան Գրիզմանի հաղթանակի համար սահմանված է 9,00 գործակիցը, Հարի Քեյնի համար՝ 13,0, Լևանդովսկու համար՝ 17,0:

Մասնագետները կարծում են, որ մրցաշարի ամենաարդյունավետ թիմը կլինի Գերմանիայի հավաքականը: Այն բանի հավանականությունը, որ գերմանացիներն ամենաշատ գոլերը կխփեն, գնահատվում է 3,50 գործակցով: Ֆրանսիայի դեպքում գործակիցը 3,75 է, Իսպանիայի դեպքում՝ 7,00:

Խաղադրույքներ են սահմանվել նաև մրցաշարի «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի համար: Պոլ Պոգբան, Թոմաս Մյուլլերն ու Ռոնալդուն Bet365-ում այս կոչման համար ստացել են հավասար՝ 13,0 գործակիցը:

Մի փոքր անհավանական խաղադրույքների շարքից: Bet365-ը Ռուսաստան — Շվեյցարիա, Լեհաստան — Շվեյցարիա, Իտալիա — Ուելս, Ավստրիա — Շվեյցարիա եզրափակիչները համարում է ամենաանհավանականը և դրանց համար սահմանել է 1001,0 գործակիցը:

Ավելի վաղ պատմել էինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում Զիդանի՝ Սիմեոնեին գլխով հարվածելու վերաբերյալ սահմանված գործակիցների մասին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք