Մուտք

«Ես սխալվեցի». Կլոպը պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մանեի տրանսֆերից

18:04, 8 Ապրիլի 2020
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում
Կիսվել:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ «Բորուսիայում» աշխատելու տարիներին հնարավորություն է ունեցել ձեռք բերել մերսիսայդյան ակումբի գլխավոր աստղերից Սադիո Մանեին, երբ նա դեռ հանդես էր գալիս «Զալցբուրգում», սակայն հրաժարվել է նրանից արտաքին տեսքի պատճառով։

«Ես հիշում իմ առաջին հանդիպումը Սադիոյի հետ։ Դորտմունդում էր։ Մի երիտասարդ տղա էր նստած։ Նրա բեյսբոլի գլխարկից հյուս էր դուրս գալիս ու երևում էի այն շիկահեր մազերը, որոնք հիմա էլ ունի։

Նա նման էր սկսնակ ռեպերի։ Ես մտածեցի.«Ժամանակ չունեմ այս ամենի համար»։ Մեր թիմը այդ ժամանակ այդքան էլ վատը չէր։ Ես այնպիսի մեկի կարիքը ունեի, որը կարող էր հաշտվել հիմնական կազմի ֆուտբոլիստ չլինելու հետ, մեկը, որին կարող էի աճեցնել։

Այսպես կասեմ, ես լավ նախազգացողություն ունեմ մարդկանց վերաբերյալ, բայց սխալվեցի։ Հետո, հետևեցի նրա կարիերային ու նրա հաջողություններին «Զալցբուրգում։ «Սաութհմեփթենում» նա գերիշխում էր։

Սադիոն ցանկանում էր իմ հետ աշխատել այնքան, որքան ես, այնպես որ դա փոխշահավետ իրավիճակ էր»,-պատմել է Կլոպը սենեգալցի ֆուտբոլիստի մասին վավերագրական ֆիլմում։

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
18:04, 8 Ապրիլի 2020
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
18:04, 8 Ապրիլի 2020
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
18:04, 8 Ապրիլի 2020
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ