Եղանակային պայմանների ազդեցությունը ֆուտբոլում արդյունքների և խաղադրույքների վրա
Եղանակի անտեսումը վերլուծության մեջ մեծ բաց է
Ֆուտբոլային հանդիպումների ավանդական վերլուծությունը չի ներառում եղանակային հաշվետվությունների ուսումնասիրությունը: Այս գործոնը կարելի է համարել երկրորդական և հեշտությամբ անտեսել: Բայց դա մեծ բացթողում է։ Ֆուտբոլի վրա խաղադրույքների ստուգաթերթում պետք է հաշվի առնի առաջիկա խաղի եղանակային պայմանները:
Ինչո՞ւ Ժոզե Մոուրինյոն խնդրեց չջրել խոտածածկը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ, ինչպե՞ս Ռոբերտո Կառլոսը խփեց ֆուտբոլի պատմության ամենաանհավանական գոլերից մեկը: Արդյո՞ք պետք է խաղադրույք կատարել «Սթոք Սիթիի» վրա քամոտ եղանակին:
Եթե չգիտեք այս հարցերի պատասխանները, ապա խաղերը վերլուծելիս հաշվի չեք առնում եղանակային գործոնները: Եվ շատ ապարդյուն։
Ջերմություն․ դժոխային ջերմություն
ԱԱ-2022-ը տեղափոխվեց ձմեռ, որպեսզի ֆուտբոլիստները չխաղան մերձավորարևելյան դժոխային ամառային շոգին: Բայց նույնիսկ դեկտեմբերին Կատարում ցերեկային ջերմաստիճանը հասնում էր +30 աստիճանի: Ի՞նչ է սա նշանակում ֆուտբոլիստների համար։
Շոգին խաղացողի մաշկը և մկանները թթվածնի պակաս են զգում: Օրգանիզմը ժամանակ չունի ջերմաստիճանը նվազեցնելու, քրտինքի հետ օրգանիզմից դուրս է գալիս նաև էներգիան։ Աշխատունակությունը նվազում է։ Գիտնականների կարծիքով՝ 30-ից բարձր ջերմաստիճանի ժամանակ ֆուտբոլիստների շարժման ինտենսիվությունը նվազում է 26%-ով։ Սա ազդում է ոչ միայն խաղի տեմպի, այլեւ կենտրոնացվածության վրա: Փոխանցումներում սխալներն ավելի շատ են, դիպուկ հարվածների քանակը նվազում է։
Շոգից ավելի շատ տուժում են հարձակման գծի ֆուտբոլիստները։ Նրանք շատ ավելի մեծ տեղաշարժ ունեն խաղադաշտում, և պետք է կայծակնային արագությամբ մտածեն։ Արդյունքում, որքան բարձր է օդի ջերմաստիճանը, այնքան քիչ գոլեր ենք տեսնում խաղադաշտում։
Մի պարզ օրինակ բերենք ներկայիս պրակտիկայից.
- Իսպանիայում դժոխային շոգ է, երկու տուրի ընթացքում մինչև ժամտ 19:00-ն մեկնարկով (Մոսկվայի ժամանակով) չորս հանդիպում է անցկացվել: Դրանցից երեքում «Գոլերը տոտալ 2․5-ից քիչ» խաղադրույքը հաղթել է։
Ուստի հատկապես ուշադիր եղեք տաք երկրներում կայանալիք հանդիպումներին, որոնք սկսվում են մայրամուտից առաջ։ Դա հիանալի պատճառ է «Տոտալ քիչ» խաղադրույքն ընտրելու համար:
Անձրևը, Մոուրինյոն և Մեսին
«Էլ կլասիկոյի» ժամանակ անձրևի տակ դողացող Լիոնել Մեսիի լուսանկարները դարձել էին այդ խաղում «Բարսելոնայի» անօգնականության հոմանիշը:
Սակայն այն փաստը, որ մեծն արգենտինացին ուղղակի սառել էր, չի կարելի հերքել։ Անձրևը դավադրական եղանակ է ֆուտբոլի և խաղադրույքների համար։
Առաջին պարամետր․ գնդակի արագություն
Ժոզե Մոուրինյոն, լինելով «Չելսիի» մարզիչը, «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ խնդրել է (հետագայում, սակայն, հերքել է) չջրել խաղադաշտը։ Թվում է, թե փոքր բան է: Սակայն թաց դաշտը գրեթե մեկուկես անգամ արագացնում է գնդակի թռիչքը։
Այսպիսով, անձրևոտ եղանակին առավելություն ունեն ցածր և արագ փոխանցումներով խաղացող տեխնիկական թիմերը։ Ժամանակակից ֆուտբոլի դասական օրինակներ են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Անգլիայում խաղից առաջ հնարավոր անձրևի մասին տեղեկանալու նպատակով եղանակի ուսումնասիրությունը վերլուծության ամենակարևոր գործոններից մեկն է: Պրեմիեր լիգայի խաղադաշտերը հիասքանչ են, դրանք ակնթարթորեն կլանում են գրեթե ցանկացած խոնավություն: Հանդիպումները չեն չեղարկվում, բայց գազոնները դառնում են կատարյալ տեխնիկա ունեցող թիմերի համար։ Իսկ Մեծ Բրիտանիայում անձրևները մշտական երևույթ են, զուր չէ, որ այն անվանում են Մառախլապատ Ալբիոն։
Հեղինակի նկատառում
Ավելացնեմ, որ անձրևոտ եղանակին մեծ թվով անկյունների վրա խաղադրույքները լավ են աշխատում։ Օրինակ՝ 2021 թվականին Անգլիայի ամենախոնավ ամիսը հոկտեմբերն էր, և 2 տուրերում 20 խաղերից միայն 6-ում գրանցվեց 9-ից քիչ անկյունային։
Երկրորդ պարամետր․ «մահացող» գազոն
Անձրև գալիս է ոչ միայն Անգլիայում, որտեղ պատշաճ պատրաստվածությամբ գազոնները կպահպանվեն անգամ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ։ Մայրցամաքային Եվրոպայի դաշտերն այնքան էլ լավ չեն հարմարեցված ավելորդ խոնավությանը: Եթե հանդիպումը չչեղարկվի կամ չհետաձգվի, ապա ավելի լավ է խաղադրույք կատարել «Տոտալ քիչ» տարբերակի վրա, հատկապես՝ երկրորդ խաղակեսում։
Խոտածածկն աստիճանաբար «մահանում է», և դժվար է դառնում ոչ միայն ֆուտբոլ խաղալը, այլև պարզապես տեղաշարժվելը։ Ֆուտբոլիստները զգում են թրջված մարզաշապիկների ու ցեխի ծանրությունն իրենց խաղակոշիկների վրա։ Շարժումները դժվարանում են։ Երկրորդ խաղակեսում այս ամենն ավելի է արտահայտվում։
Քամին և Ռոբերտո Կառլոսը
1997 թվականին Ռոբերտո Կառլոսը Բրազիլիայի հավաքականի կազմում խփեց ֆուտբոլի պատմության մեծագույն և ամենաանբացատրելի գոլերից մեկը։
2010 թվականին New journal of Physics-ը հրապարակեց բրազիլացի անվանի պաշտպանի հարվածի ուսումնասիրությունը: Գիտական տեսանկյունից գոլ խփելուն օգնեցին հետագիծը, հեռավորությունը և մթնոլորտային ազդեցությունը։ Մասնավորապես՝ քամին։ Էլ ի՞նչ կարող է անել քամին ֆուտբոլում: Պարզվում է՝ շատ բան կա։
Ուժեղ քամին խաղը չեղարկելու պատճառ չէ (եթե փոթորկի նախազգուշացում չկա): Բայց այս գործոնն արժե ավելացնել վերլուծության համար։
Քամոտ եղանակին մրցակցի տուգանային հրապարակ երկար փոխանցումներ կատարող թիմերի համար ավելի դժվար է խաղալը: Քամին փոխում է գնդակի հետագիծը՝ վերևից փոխանցումները դարձնելով ոչ ճշգրիտ: Նման պայմաններին հարմարվելը գրեթե անհնար է։ Այնպես որ, խաղադրույք մի կատարեք «Սթոք Սիթիի» հաղթանակի վրա, երբ դրսում քամի է:
Կա ևս մեկ նրբություն՝ ըստ քամու և քամու դեմ խաղալը: Խոսքը ոչ միայն արագացման մասին է, որը գնդակը ստանում է քամուց, այլ նաև ֆուտբոլիստների դիմադրության: Թիմը, որը խաղում է քամու դեմ, շատ ավելի շատ էներգիա է ծախսում, քան մրցակիցը, որը խաղում է քամու ուղղությամբ: Սովորաբար տարբերությունն արտացոլվում է խաղակեսերի վերջավորություններում։
Ցուրտ
Ցուրտը մարդու մարմնի ևս մեկ ծայրահեղ գագաթնակետ է: Ցրտին դիմակայելիս մարմինը փորձում է պահպանել մարմնի ջերմաստիճանը 36,6-ի սահմանում։ Սակայն, եթե դա չի ստացվում, ապա մարմինը ջերմությունն ուղղում է դեպի ամենակարևոր հատվածները՝ գլուխը, սիրտը: Մկանները կորցնում են այսպես կոչված «արյան մատակարարման համար պայքարը» և առաձգականությունը։ Դրա պատճառով մեծանում է վնասվածքների վտանգը, մարմինը դառնում է դանդաղկոտ: Անգամ սովորական շարժումները պահանջում են լրացուցիչ ուժ:
Հետևաբար, եթե բեթթորը տեսնում է եղանակի կանխատեսում ջերմաչափի վրա մեծ մինուսով (մինուս 10 աստիճանը բավարար է), դա ավտոմատ կերպով ազդանշան է դառնում «Գոլերի տոտալը 2,5-ից քիչ» տարբերակի վրա խաղադրույք կատարելու համար:
Ճիշտ է, Եվրոպայում շատ դժվար է գտնել առաջնություններ, որտեղ խաղում են տարվա ցուրտ եղանակներին։ Հին աշխարհամասի գրեթե ամբողջ հատվածում չափազանց ցածր ջերմաստիճան չկա։ Այնտեղ, որտեղ դրանք կան, նախընտրում են ֆուտբոլ խաղալ ամռանը։ Բացառություն է Ռուսաստանի առաջնությունը, որի համար կարծես ձմեռ գոյություն չունի։
Կլիմայականացում
Մեծ ֆուտբոլում կլիմայականացման գործոնն աստիճանաբար վերանում է։ Թիմերը վաղուց պլաններ են մշակել, թե ինչպես շրջանցել մայր բնությունը, և շատ դեպքերում թռիչքներն այնքան հեռու չեն, որ կլիմայի փոփոխություն կամ ժամային գոտիների խնդիր լինի: Ինչ վերաբերում է ազգային հավաքականներին, ապա նրանք մեծ մրցաշարերի ժամանում են հանդիպման մեկնարկից շատ առաջ և ամբողջովին ինեգրվում տեղական պայմաններին։
Սակայն կան բացառություններ։ Դրանք տարբեր երիտասարդական մրցաշարերն են բոլոր տարիքի համար: Այստեղ այդքան գումար էլ չկա հանդիպման վայր վաղաժամ ժամանելու համար, բացակայում է նաև թռիչքների մեծ փորձը, և երիտասարդ մարմինը սուր է ընկալում ծանրաբեռնվածությունները։
Խորհուրդ. երիտասարդական մրցաշարերի առաջին հանդիպումներում ուշադրություն դարձրեք.
- կլիմայի և ժամային գոտիների կտրուկ փոփոխությանը (ով է անցել դրա միջով և ով չի անցել);
- ջերմության/ցրտին սովոր լինելուն (որ հավաքականներն ունեն, որոնք՝ ոչ)
- թիմերի երիտասարդությանը (որքան երիտասարդ է, այնքան բարձր է դժվար կլիմայականացման ռիսկը)
Ընդհանրապես, պետք չէ պատրանքների մեջ լինել և մտածել, որ բուքմեյքերները հաշվի չեն առնում եղանակային գործոնները խաղերի լայնույթն ու գործակիցները կազմելիս։ Բնականաբար, դա հաշվի են առնում։ Խաղացողը չի կարող պարտվել վերլուծության մեջ, նույնիսկ այնպիսի թվացյալ մանրուքների դեպքում, ինչպիսիք են եղանակային պայմանները: Բացի այդ, միշտ կա բուքմեյքերին սխալի վրա որսալու հնարավորություն, եթե խաղի եղանակի կանխատեսումը ճիշտ չէ։
Հիշե՛ք
Խաղադրույքը զվարճանք է, սակայն ցանկացած հոբբիում պետք է լինել լավագույնը։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: