Էդուարդ Վարդանյան – Արտյոմ Ռեզնիկով։ Բուքմեյքերները հավատում են հայ մարզիկի հաղթանակին
Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի АСА լիգայի Գրան պրիի եզրափակիչում կմրցի ղազախ Արտյոմ Ռեզնիկովի հետ:
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները հավատում են հայ մարտիկի հաղթանակին, որի գործակիցը 1․55 է։ Ղազախ մարզիկի հաղթանակի գործակիցը 2․30 է։
Բուքմեյքերները հավատում են, որ մենամարտը կընթանա 2 ռաունդից ավելի։ Ռաունդների 2․5-ից շատ տոտալի դեպքում կաշխատի 1․42, քչի դեպքում՝ 2․61 գործակցով խաղադրույք։
Թեթև քաշային կարգի մարզիկների մենամարտը կկայանա հունիսի 16-ին Սոչիում:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 32-ամյա Վարդանյանը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ, տարել 24 հաղթանակ ու կրել 4 պարտություն: 31-ամյա Ռեզնիկովն օկտագոն է դուրս եկել 30 անգամ, գրանցել 24 հաղթանակ ու 6 պարտություն:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: