Դարիուշ – Ծառուկյան։ Բուքմեյքերները հավատում են հայ մարտիկի հաղթանակին
UFC on ESPN 52 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմրցի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղը զբաղեցնող ամերիկացի Բենեիլ Դարիուշի հետ։
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները մենամարտի ֆավորիտ են համարում հայ մարտիկին, որի հաղթանակի գործակիցը 1․34 է։ Դարիուշի հաղթանակի գործակիցը 3․40 է։
Բուքմեյքերների կարծիքով մենամարտը կընթանա 3 ռաունդից ավելի։ Ռաունդների 3․5-ից շատ տոտալի գործակիցը 1․78 է, քիչը՝ 2․04։
Դարիուշ – Ծառուկյան մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 6։00-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: