Չեմպիոնության ի՞նչ շանսեր ունի «Բարսելոնան» Գյունդողանի տեղափոխությունից հետո, գործակիցներ
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համալրեց կատալոնյան «Բարսելոնայի» շարքերը։ Ավարտված մրցաշրջանում Գյունդողանն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, նվաճեց Անգլիայի գավաթն ու դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Բրիտանական լրատվամիջոցները ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին գրել էին դեռ Ստամբուլում կայանալիք եզրափակիչից առաջ։ Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը փորձել է թիմում պահել գերմանացուն, սակայն նրա կինը՝ Սառա Արֆաուին, կողմ է եղել Իսպանիա տեղափոխությանը։
«Лига Ставок» բուքմեյքերական ընկերությունն արձագանքել է Գյունդողանի՝ «Բարսելոնա» տեղափոխությանը։
Բուքմեյքերական ընկերությունն իսպանական Լա լիգայում կատալոնացիների չեմպիոնության շանսերը գնահատել է 2․10 գործակցով:
Ի դեպ, Մադրիդի «Ռեալի» չեմպիոնությունը նույնպես գնահատվում է 2․10 գործակցով։ Չեմպինության ֆավորիտների թվում երկու գրանդներին հաջորդում է Մադրիդի «Աթլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեի թիմի չեմպիոնության գործակիցը 10.00 է։
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հաջողության շանսերը նույնպես մեծացել են: Եթե գերմանացի կիսապաշտպանը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ բարձրացնի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր գավաթը, ապա կաշխատի 13․00 գործակցով խաղադրույք։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: