Չեմպիոնշիփի 21-ամյա ֆուտբոլիստը 484 խաղադրույք է կատարել և որակազրկվել 4 ամսով
Անգլիական ֆուտբոլում խաղադրույքների հետ կապված հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Այո՛, հերոսն այնքան էլ հայտնի չէ, որքան Իվան Թոունին կամ Կիրան Տրիպյերը, բայց նա տաղանդավոր խաղացող է։ Ծանոթացե՛ք Կիան Հարաթի հետ։ Նա 21 տարեկան է, ներկայացնում է Չեմպիոնշիփը, իսկ ավելի կոնկրետ՝ «Հադերսֆիլդը»։ Ի դեպ, այս ակումբում Կիանը ֆուտբոլային կրթություն է ստացել 15-ից 17 տարեկանում, իսկ դրանից հետո վարձավճարով խաղացել է քիչ հայտնի թիմերում՝ «Հարոգիթ Թաուն», «Գայզլի», «Փորթ Վեյփ» և «Բրեդֆորդ»։
Ինչո՞ւմ է մեղադրվում Հարաթը: Նա խոստովանել է, որ 18 տարեկանից տարված է ազարտային խաղերով։ Նշենք, որ Անգլիայում հենց այդ տարիքից հնարավոր է առցանց հաշիվներ բացել բուքմեյքերական ընկերություններում։ 2020 թվականի հունիսի 30-ից մինչև 2023 թվականի հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Կիանը 484 խաղադրույք է կատարել ֆուտբոլի վրա՝ ներառյալ սեփական թիմերի մասնակցությամբ հանդիպումները։ Արդյունքը 3200 ֆունտ ստերլինգ տուգանքն է և չորսամսյա որակազրկումը: Անկախ կարգավորող հանձնաժողովն օրերս հենց այսպիսի պատժամիջոցներ սահմանեց «Հադերսֆիլդի» հարձակվողի նկատմամբ։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ Կիանը մեղադրանքի առաջադրումից անմիջապես հետո խոստովանել է, որ խախտել է օրենքը և ամբողջությամբ գործակցել է Ֆուտբոլի ասոցիացիայի ու իր թիմի հետ՝ հետագա հետաքննության վերաբերյալ:
«Ակումբն այլևս որևէ մեկնաբանություն չի անի այս հարցի վերաբերյալ», — ասվում է «Հադերսֆիլդի» հայտարարության մեջ:
Եվ այո՛, այս պատմությունը հարվածել է նաև Հարաթի իմիջին։ Սակայն նրա մարզական կարիերան ավելի քիչ կտուժի, քանի որ նա այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից: 21-ամյա ֆուտբոլիստն այսպես, թե այնպես մեկ-երկու ամիս բաց էր թողնելու այդ վնասվածքի պատճառով։ Այժմ Կիանը հնարավորություն ունի ստանալ համապատասխան բուժում, այդ թվում՝ ազարտային խաղերից կախվածության համար։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: