Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները

Բուքմեյքերների Ռեյտինգ
Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանից սկսած կանցկացվի նոր ձևաչափով։

cham
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնի են հիմնական փուլի (նախկին՝ խմբային փուլ) բոլոր մասնակիցները։

Բուքմեյքերական ընկերությունները եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնության ֆավորիտ են համարում անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 3․50 է։

Ֆավորիտների թվում երկրորդը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է։ Մրցաշարի 15-ակի գավաթակրի հաղթանակը գնահատվում է 4․50 գործակցով։

Ֆավորիտների եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետայի գլխավորած թիմի չեմպիոնության դեպքում կաշխատի 8․50 գործակցով խաղադրույք։

Անգլիական «Լիվերպուլի» չեմպիոնության գործակիցը 13․00 է, ֆրանսիական ՊՍԺ-ինը և կատալոնական «Բարսելոնայինը»՝ 17․00-ական։

Միլանի «Ինտերի» չեմպիոնության դեպքում կաշխատի 19․00, Լևերկուզենի «Բայերի» դեպքում՝ 21․00, Մադրիդի «Աթլետիկոյի» ու Դորտմունդի «Բորուսիայի» դեպքում՝ 23․00 գործակցով խաղադրույք։

Չեմպիոնության ամենացածր շանսերն ունեն սերբական «Ցրվենա Զվեզդան» ու պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր նվաճած Բրատիսլավայի «Սլովանը»։ Երկու թիմերի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 501․00 գործակցով։

Առաջին անգամ գլխավոր եվրագավաթի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, այսինքն` բոլոր թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Մասնակիցների քանակն էլ ավելացել է չորսով և դարձել 36:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում, չորսական տնային և արտագնա:

  • «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցները՝ «Ինտեր», ՊՍԺ, «Բրյուգե», «Յուվենտուս», «Ֆեյենորդ», «Սպորտինգ», «Սպարտա», «Սլովան»։
  • «Ինտերի» մրցակիցները՝ «Լայպցիգ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Բայեր», «Ցրվենա Զվեզդա», «Յանգ Բոյզ», «Մոնակո», «Սպարտա Պրահա»։
  • «Բավարիայի» մրցակիցները՝ ՊՍԺ, «Բարսելոնա», «Բենֆիկա», «Շախտյոր Դոնեցկ», «Դինամո Զագրեբ», «Ֆեյենորդ», «Սլովան Բրատիսլավա», «Ասթոն Վիլա»։
  • «Լայպցիգի» մրցակիցները՝ «Լիվերպուլ», «Ինտեր», «Յուվենտուս», «Աթլետիկո Մադրիդ», «Սպորտինգ», «Սելթիկ», «Աստոն Վիլա», «Շտուրմ»:
  • Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցները՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Շախտյոր Դոնեցկ», «Բրյուգե», «Սելթիկ», «Դինամո Զագրեբ», «Շտուրմ», «Բոլոնիա»։
  • «Բարսելոնայի» մրցակիցները՝ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Ատալանտա», «Բենֆիկա», «Յանգ Բոյզ», «Ցրվենա Զվեզդա», «Բրեստ», «Մոնակո»:
  • Մադրիդի «Ռեալի» մրցակիցները՝ «Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ», «Միլան», «Ատալանտա», ՌԲ Զալցբուրգ», «Լիլ», «Շտուտգարտ», «Բրեստ»:
  • «Լիվերպուլի» մրցակիցները՝ «Ռեալ», «Լայպցիգ», «Բայեր Լևերկուզեն», «Միլան», «Լիլ», ՊՍՎ, «Բոլոնիա», «Ժիրոնա»։
  • ՊՍԺ-ի մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Աթլետիկո Մադրիդ», «Արսենալ», ՊՍՎ, «Զալցբուրգ», «Ժիրոնա», «Շտուտգարտ»:
  • «Աթլետիկոյի» մրցակիցները՝ «Լայպցիգ», ՊՍԺ, «Բայեր Լևերկուզեն», «Բենֆիկա», «Լիլ», «Զալցբուրգ», «Սլովան», «Սպարտա»։
  • «Ատալանտայի» մրցակիցները՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Արսենալ», «Շախտյոր», «Սելթիկ», «Յանգ Բոյզ», «Շտուտգար«», «Շտուրմ»։

1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք