Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ խմբային փուլի վիճակահանությունից հետո

Բուքմեյքերների Ռեյտինգ
Հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում Ֆրանսիայի փոխչեմպիոն ՊՍԺ-ն:

ՉԼՉեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո բուքմեյքերները թարմացրել են հաղթողի վերաբերյալ գործակիցները:

Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները մրցաշարի գլխավոր ֆավորիտ են համարում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում անհավանական աշխատանք կատարած ֆրանսիական ՊՍԺ-ին: Փարիզյան ակումբի հաղթանակը գնահատվում է 4.00 գործակցով:

Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 4.50 գործակից: Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», որի տիտղոս նվաճելու հավանականությունը գնահատվում է 8.00 գործակցով:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» չորրորդն է (9.00 գործակից), իսկ անգլիական «Լիվերպուլը» հայտնվել է 5-րդ տեղում (10.00 գործակից):

Այնուհետև գալիս են «Մանչեսթեր Յունայթեդը» (15.00), Մադրիդի «Ռեալը» (17.00), կատալոնական «Բարսելոնան» (21.00), Թուրինի «Յուվենտուսը» (21.00), Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» (26.00), Դորտմունդի «Բորուսիան» (34.00), իտալական «Ատալանտան» (41.00) ու Իտալիայի չեմպիոն «Ինտերը» (51.00):

Ամենացած շանսերն ունի պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած մոլդովական «Շերիֆը», որի հաղթանակը գնահատվում է 501.00 գործակցով:

Բուքմեյքերները նաև խաղադրույքներ են սահմանել, թե որ երկրի ներկայացուցիչը կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող: Անգլիայի հաղթանակը ստացել է 2.00 գործակից, Ֆրանսիայինը՝ 3.75, Գերմանիայինը՝ 5.50, Իսպանիայինը՝ 7.00, Իտալիայինը՝ 10.00, մյուս բոլոր երկրներինը՝ 17.00:

Չեմպիոնների լիգայի խմբերը

A խումբ․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա)։

B խումբ․ «Աթլետիկո» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Միլան» (Իտալիա)։

C խումբ․ «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա)։

D խումբ․ «Ինտեր» (Իտալիա), «Ռեալ» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Շերիֆ» (Մոլդովա):

E խումբ․ «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա)։

F խումբ․ «Վիլյառեալ» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ատալանտա» (Իտալիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)։

G խումբ․ «Լիլ» (Ֆրանսիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)։

H խումբ․ «Չելսի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան), «Մալմյո» (Շվեդիա)։

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք