Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ փլեյ-օֆֆից առաջ
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը մեկնարկում է փետրվարի 15-ին։ 1/8 եզրափակիչի հանդիպումներից առաջ բուքմեյքերները թարմացրել են մրցաշարի հաղթողի վերաբերյալ գործակիցները:
Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները չեմպիոնության գլխավոր ֆավորիտ են համարում անգլիական «Մանչեսթեր Սիթիին», որի հաղթանակը գնահատում է 3.75 գործակցով: Ըստ մասնագետների՝ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գլխավոր մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է, որի չեմպիոնությունը գնահատվում է 4.50 գործակցով:
Երրորդ տեղում անգլիական «Լիվերպուլն» է (6.00), իսկ մրցաշարի գործող հաղթող Լոնդոնի «Չելսին» չորրորդն է (7.00): 1/8 եզրափակիչում Մարդիդի «Ռեալի» հետ զույգ կազմած ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը ստացել է 9.00 գործակից, իսկ Արքայական ակումբինը՝ 19.00: «Ռեալից» առաջ է նաև Ամստերդամի «Այաքսը»՝ 15:00:
Այնուհետև գալիս են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (19.00), Թուրինի «Յուվենտուսը» (29.00), Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» (34.00) ու իտալական «Ինտերը» (51.00):
Ամենացածրը գնահատվում են «Բավարիային» բաժին հասած ավստրիական «Զալցբուրգի» շանսերը՝ 401.00 գործակից:
Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի օրացույցը
Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: