Մուտք

Չավին հաստատել է, որ ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»

16:03, 29 Մարտի 2020
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում
Կիսվել:

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին, որն այժմ գլխավորում է «Ալ Սադը», հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ ու ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ես չեմ թաքցնում այն փաստը, որ ցանկանում եմ գլխավորել «Բարսելոնան»։ Մի քանի տարի առաջ դեռ վաղ էր, սակայն հիմա կարծում եմ, որ ինչ-որ բան կարող եմ տալ թիմին։ Միաժամանակ ես ակումբի ներկայացուցիչներին հասկացրել եմ, որ ուզում եմ՝ թիմում կազմել իմ նախագիծն ու ամեն ինչ սկսել նորից՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ։

Ես խնդիր չունեմ ու ոչ թաքնվում եմ, ոչ էլ նահանջում։ Ես կցանկանայի աշխատել այն մարդկանց հետ, որոնց նկատմամբ վստահություն ունեմ։ Հանդերձարանում չպետք է լինի նույնիսկ մեկ մակաբույծ։

Ամեն դեպքում ես թիմային մարդ եմ ու չեմ սիրում միայնակ որոշումներ կայացնել։ Մենք պետք է ամեն ինչ անենք շփվելով։ Ես պատկերացնում էի, որ մենք պետք է քննարկումներ ունենանք, իսկ վերջնական որոշումը կայացնեի ես»,- Mundo Deportivo-ն փոխանցում է Չավիի խոսքը։

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
16:03, 29 Մարտի 2020
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
16:03, 29 Մարտի 2020
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
16:03, 29 Մարտի 2020
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ