Մուտք

Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Բրեդ Փիթի հաջորդ կնոջ վերաբերյալ

19:09, 22 Սեպտեմբերի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Վերջին օրերին ողջ աշխարհը խոսում է հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի՝ Բրեդ Փիթից ապահարզան պահանջելու մասին: Ջոլիի փաստաբան Ռոբերտ Օֆֆերի խոսքերով՝ այս որոշումը կայացվել է «ընտանիքի առողջության պահպանման» համար: Դեռևս հայտնի չէ՝ ինչպես կավարտվի Բրանջելինայի երկրպագուների համար այս տխուր պատմությունը, բայց բուքմեյքերներն արդեն խաղադրույք են ընդունում ճանաչված դերասանի հաջորդ կնոջ վերաբերյալ:

Կիսվել:

Խաղադրույք կատարել, որ Փիթի հաջորդ կինը դերասանուհի կլինի, կարելի է 1.76-ով:

Համաձայն Bovada բուքմեյքերական ընկերության գործակիցների, եթե Բրեդ Փիթն ամուսնալուծվի Անջելինայից, ապա նրա հաջորդ հարսնացուն, ամենայն հավանականությամբ, դերասանուհի կլինի: Այդ իրադարձության գործակիցը 1.76 է: Բացի դերասանուհուց, ցանկացած այլ մասնագիտություն ունեցող կնոջ շանսերը գնահատվում են 1.9 գործակցով:

Անջելինա Ջոլին դեռևս չի մեկնաբանել որոշումը մամուլում: Բրեդ Փիթն իր հերթին հայտարարել է, որ շատ տխուր է, սակայն հիմա կարևորն ընտանիքի բարեկեցությունն է:

Լրագրողները փորձում են գտնել պատճառները, որոնք դրդել են Ջոլիին բաժանվել, այդպիսով համաշխարհային պարբերականները հավաքել են բոլոր շշուկները և նրան մոտ կանգնած մարդկանց մեկնաբանությունները:

Մի շարք լրատվականների կարծիքով՝ Բրեդ Փիթը պատրաստ չի եղել ընտանեկան կյանքին, վերջին շրջանում խնդիրներ է ունեցել ալկոհոլի և թմրանյութերի հետ, դադարել է կառավարել սեփական էմոցիաները:

Այլ տարբերակների համաձայն՝ դերասանը սիրավեպի մեջ է: Մասնավորապես, դեռևս մայիսին մամուլում շշուկներ տարածվեցին, որ շուտով էկրաններ բարձրացող ֆիլմում Բրեդ Փիթի և նրա խաղընկերուհի Մարիոն Քոթիյարի միջև, հնարավոր է, հարաբերությունները դուրս են եկել գործնականի սահմաններից: Ճիշտ է՝ Քոթիյարը կտրուկ հերքել է այդ լուրերը:

This wins the day #Brangelina pic.twitter.com/qWIDY701Dy

— Rob Stone (@RobStoneONFOX)

Փիթի և Ջոլիի ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին բոլորը հիշեցին Ջենիֆեր Էնիսթոնին, ում հետ դերասանն ամուսնացած էր 2000-2005 թթ.: Այնուամենայնիվ, նա ինքն է հիշեցրել իր մասին՝ իրադարձությունն անվանելով կարմա:

Ջոլին և Փիթը միասին էին 2004 թվականից: 2014-ին նրանք պաշտոնապես ամուսնացել էին:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
19:09, 22 Սեպտեմբերի 2016
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
19:09, 22 Սեպտեմբերի 2016
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
19:09, 22 Սեպտեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ