Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերները հայտնել են Ռոնալդուի հաջորդ ակումբը. ու՞ր կտեղափոխվի Կրիշտիանուն

Բուքմեյքերների Ռեյտինգ
Բուքմեյքերները կարծում են, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու ամենամեծ շանսերն ունի նրա նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
CriRo

Բուքմեյքերները կարծում են, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու ամենամեծ շանսերն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կրիշտիանու Ռոնալդուն արդեն 3 տարի է՝ խաղում է «Յուվենտուսում»: Պորտուգալիայի հավաքականի ավագը թուրինյան ակումբ էր տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, փոխարենը չորրորդ տեղը գրավեց Իտալիայի ավարտված առաջնությունում: Սպասումներն ու իրականությունը չհամընկան, և Կրիշտիանուն հավաքեց ճամպրուկները:

Քանի դեռ 36-ամյա ֆուտբոլիստը Ջորջինա Ռոդրիգեսի հետ հանգստանում է զբոսանավում, Ժորժե Մենդեշը զանգում է պոտենցիալ գնորդներին: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ ցանկանում են պայմանագիր կնքել տասնյակ ակումբներ՝ սկսած հարազատ «Սպորտինգից» մինչև հարուստ ՊՍԺ-ն:

Միայն թե գործակալը չի շտապում տրանսֆերի հարցում: Նա փնտրում է ամենագրավիչ առաջարկները՝ մեծ միջնորդավճարներով: PaddyPower բուքմեյքերական ընկերությունն անգամ սկսել է խաղադրույքներ ընդունել Ռոնալդուի հաջորդ ակումբի վերաբերյալ:

Պորտուգալացի ռմարկուին ձեռք բերելու ամենամեծ շանսերն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»: «Օլդ Թրաֆորդ» նրա վերադառնալը 2,75 գործակցով է գնահատվում, իսկ այդ իրադարձության հավանականությունը կազմում է 36 տոկոս:

«Կարմիր սատանաներն» այս ամռանը Մադրիդի «Ռեալին» առաջարկ են կատարել Ռաֆայել Վարանի տեղափոխության վերաբերյալ, և ֆրանսիացի պաշտպանն արդեն հավաքել է ճամպրուկները: Հերթը Կրիշտիանուինն է:

Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու ևս մեկ հավակնորդ է ՊՍԺ-ն: Ժորժե Մենդեշն օրերս Ջանլուիջի Դոնարումային բերեց Փարիզ և շեյխերին ավելի շատ աստղային ֆուտբոլիստներ է խոստացել: Ռոնալդուն հիանալիորեն կընդգրկվեր այդ կոլեկտիվում: Այս տեղափոխության համար 3,50 գործակից է սահմանված, իսկ հավանականությունը կազմում է 28 տոկոս:

Աստղային հարձակվողի մասին չեն մոռացել նաև «Ռեալում»: Արքայական ակումբը նրա տրանսֆերը գնելու երրորդ ֆավորիտն է: Եթե Կրիշտիանուն, այնուամենայնիվ, որոշի վերադառնալ «Սանտյագո Բեռնաբեու», ապա խաղադրույքը կբազմապատկվի 6,00 գործակցով:

Կրիշտիանուի հետ պայմանագիր կնքելու հավակնորդների թվում են նաև «Սպորտինգը» (7,00) և «Բավարիան» (9,50): Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ արդյոք Ռոնալդուն կմնա՞ «Յուվենտուսում», թե՞ կհեռանա Անգլիա:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք