Մուտք

Բուքմեյքերները գնահատել են Պրիմերայի 2016/17 թթ. մրցաշրջանում «Բարսելոնայի» և «Ռեալի» չեմպիոնական շանսերը

17:07, 21 Հուլիսի 2016
Ազատ Շահբազյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Օգոստոսի վերջին մեկնարկում է իսպանական Պրիմերայի հերթական մրցաշրջանը: Ֆուտբոլի սիրահարներին հետաքրքրում է, թե կկարողանա՞ն արդյոք մյուս թիմերը մրցել իսպանական ֆուտբոլի երեք գրանդների՝ «Բարսելոնայի», «Ռեալի» և «Աթլետիկոյի» հետ, ու միանալ ոսկե մեդալների համար պայքարին: William Hill բուքմեյքերական ընկերությունը գնահատել է թիմերի չեմպիոն դառնալու հավանականությունը:

Կիսվել:

«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 1,73 գործակցով

Համաձայն William Hill ԲԿ-ի, Իսպանիայի ֆուտբոլի 2016/17թթ. առաջնության գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Բարսելոնան» է: «Կապտանռնագույնների» հերթական հաջողության վրա կարող եք խաղադրույք կատարել 1,73 գործակցով:

Կատալոնական ակումբի գլխավոր մրցակիցը, ինչպես միշտ, համարվում է Մադրիդի «Ռեալը», որի չեմպիոնության հավանականությունը բուքմեյքերները գնահատում են 2,4 գործակցով:

Ֆավորիտների եռյակը եզրափակում է «Աթլետիկոն», որը խարիզմատիկ մարզիչ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ մինչև առաջնության ավարտը իսպանական 2 գրանդների հետ անզիջում պայքար է մղում: Այս ակումբի չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 11,0 գործակցով:

Ելնելով մասնագետների սահմանած գործակիցներից, մյուս թիմերի չեմպիոն դառնալու շանսերը շատ փոքր են: Այսպես, «Սևիլիայի» չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է 67,0, Բիլբաոյի «Աթլետիկինը», «Վալենսիայինն» ու «Վիլյառեալինը»՝ 151,0, իսկ «Սելտայինը»՝ 251,0 գործակցով:

Մյուս թիմերի չեմպիոն դառնալու շանսերը William Hill-ը գնահատում է հետևյալ գործակիցներով. «Մալագա» — 501,0, «Ռեալ Սոսյեդադ» — 501,0, «Բետիս» — 751,0, «Դեպորտիվո» — 751,0, «Էսպանյոլ» — 751,0, «Գրանադա» — 1001,0, «Լաս Պալմաս» — 1001,0, «Սպորտինգ Խիխոն» — 1001,0, «Էյբար» — 1001,0, «Ալավես» — 1501,0, «Լեգանես» — 1501,0, «Օսասունա» — 1501,0:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги: ,,,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ հանդիպում
17:07, 21 Հուլիսի 2016
«Ռեալ» – «Բարսելոնա»: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են կատալոնյան թիմին
17:07, 21 Հուլիսի 2016
Լա լիգա։ «Բարսելոնայի» չեմպիոնության շանսերը մեծացել են Լևանդովսկու տրանսֆերից հետո
17:07, 21 Հուլիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ