Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերները չեն կասկածում, որ «Ալաշկերտը» դուրս կգա որակավորման երկրորդ փուլ

Սպարտակ Պետրոսյան
Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2016/17 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունները: Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» մրցելու է Անդորրան ներկայացնող «Սանտա-Կոլոմա» ակումբի հետ: Աբրահամ Խաշմանյանի թիմը դիմակայության բացահայտ ֆավորիտն է:
«Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը լինելու է Վրաստանի չեմպիոնը

«Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը լինելու է Վրաստանի չեմպիոնը

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային հանդիպումը Հայաստանի գործող չեմպիոնը կանցկացնի Անդորրայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտում՝ հունիսի 28-ին: Vivarobet բուքմեյքերական ընկերությունը հանդիպման բացահայտ ֆավորիտ է համարում հայկական թիմին՝ հաղթանակի համար սահմանելով 1.50 գործակիցը: Դա կազմում է 63% հավանականություն: Ոչ-ոքիի համար սահմանված է 4.31 գործակիցը (22%), իսկ տանտերերի հաղթանակի համար՝ 6.38 (15%):

Նշենք, որ որակավորման առաջին փուլում «Սանտա-Կոլոմային» երկու տարի առաջ հանդիպել էր Երևանի «Բանանցը»: 2014/15 թթ. մրցաշրջանում անդորրացիները տանը հաղթել էին 1:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս պարտվել 2:3, և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ շրջանցել մեր ակումբին:

Աբրահամ Խաշմանյանի թիմը Անդորրայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում հանդիպելու է հարևան Վրաստանի չեմպիոն՝ Թբիլիսիի «Դինամոյին»:

«Սանտա-Կոլոմայի» հետ պատասխան հանդիպումն «Ալաշկերտն» անցկացնելու է հուլիսի 5-ին: Խաղը կայանալու է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք