Մուտք

Բուքմեյքերները չեն կասկածում Հայաստանի հավաքականի հաղթանակին

09:09, 7 Սեպտեմբերի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Մասնագետները կարծում են, որ Հայաստանի հավաքականի ոչ ոքիին ու պարտությանը կհաջորդի հաղթանակ:

Կիսվել:

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին։

Vbet բուքմեյքերական գրասենյակի մասնագետները գրեթե չեն կասկածում Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակին, որը գնահատվում է 1.16 գործակցով։ Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 17.00 գործակցից, իսկ ոչ ոքին՝ 9.00։

Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն խորվաթ մրցավարներ՝ 37-ամյա Դույե Ստրուկանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին շրջանում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 5-րդ տուրից հետո 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան հավաքել է 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը պարտվել է բոլոր խաղերում:

Սպորտաստիկ ջեքփոթ Vbet.am-ից

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ալբանիա – Հայաստան։ Բուքմեյքերները հավատում են Ալբանիայի հաղթանակին
09:09, 7 Սեպտեմբերի 2021
Հայաստան – Իռլանդիա: Ո՞ր ֆուտբոլիստների գոլին են հավատում բուքմեյքերները
09:09, 7 Սեպտեմբերի 2021
Հայաստան – Իռլանդիա: Բուքմեյքերների գործակիցները
09:09, 7 Սեպտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ