Մուտք

Բուքմեյքերները չեն հավատում օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանի հաջողությանը

20:08, 9 Օգոստոսի 2016
Արտյոմ Ասլանյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Վաղը՝ օգոստոսի 10-ին, պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային աղջիկ ծանրամարտիկները: Այստեղ Հայաստանը կներկայացնի գյումրեցի Նազիկ Ավդալյանը: Բուքմեյքերների կարծիքով՝ Եվրոպայի գործող չեմպիոնը չի կարողանա խառնվել մեդալների համար պայքարին: 

Կիսվել:

Նազիկ Ավդալյանի օլիմպիական չեմպիոն դառնալու շանսերը գնահատվում են 34 գործակցով:

Համաձայն Vivaro բուքմեյքերական ընկերության գործակիցների՝ Նազիկ Ավդալյանը մեդալ նվաճելու շանսեր չունի: Նրա չեմպիոն դառնալու գործակիցը 34 է, ինչը 9-րդ ցուցանիշն է:

Ինչ վերաբերում է այս քաշային կարգում ֆավորիտին, ապա մասնագետներն ամենաշատը հավատում են չինացի Սյան Յանմեյին, ում հաղթանակը գնահատում են 1,30 գործակցով: Մի փոքր ցածր է սահմանված ղազախ Ժազիրա Ժապարկուլի հաղթանակի գործակիցը (4,00): Հավասար՝ 12 գործակցով է գնահատված Անաստասիա Ռոմանովայի և Դինա Սազանովեցի օլիմպիական չեմպիոն դառնալու հնարավորությունները:

Vivaro-ում խաղադրույքներ են ընդունվում նաև առանձին մարզիկների մոտեցումների վերաբերյալ: Մասնավորապես՝ մասնագետները կարծում են, որ Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում առաջին և երկրորդ մոտեցումները հստակ կկատարի (համապատասխանաբար սահմանված են 1,20 և 1,40 գործակիցները): Ինչ վերաբերում է երրորդ մոտեցմանը, ապա այն հաջող կատարելու ու ձախողելու հավանականությունները հավասար են: Երկուսի համար էլ սահմանված է 1,85 գործակիցը:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ
Теги: ,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր երկիրը դուրս կգա Եվրոմիությունից հաջորդը․ Vivaro-ն խաղադրույք է ընդունում
20:08, 9 Օգոստոսի 2016
Բրազիլիան և Գերմանիան ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտներն են ` ըստ բուքմեյքերների
20:08, 9 Օգոստոսի 2016
Բուքմեյքերներ. «Ռեալը» ՉԼ-ի 2017/18թթ. մրցաշրջանի ֆավորիտն է
20:08, 9 Օգոստոսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ