Բուքմեյքերները չեն հավատում Օլիմպիական խաղերում Արսեն Ջուլֆալակյանի հաջողությանը
Համաձայն Vivaro բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ Արսեն Ջուլֆալակյանը մեդալ նվաճելու շանսեր չունի: Նրա՝ օլիմպիական չեմպիոն դառնալու շանսերը գնահատվում են 15,0 գործակցով, ինչը 7-րդ ցուցանիշն է: Նույն գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ 75 կգ քաշային կարգում ուժեղագույնը կդառնա վրացի Զուրաբ Դատունաշվիլին:
Չեմպիոն դառնալու ամենամեծ շանսերն ունի 2012թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովը, ում հաղթանակի շանսերը գնահատվում են 2,10 գործակցով: Ղազախ Դոսժան Կարտիկովի հաղթանակի գործակիցը 4,70 է, իսկ կորեացի Կիմ Հյոն Ուինը՝ 6,50:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով նույն Վլասովին:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: