Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերները բարձր են գնահատել Մոդրիչի «Ոսկե գնդակ» ստանալու շանսերը

Արամ Սահակյան
Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Խորվաթիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում հաղթեց Անգլիային և իր համեստ պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Մունդիալի եզրափակիչ։ Միանշանակ խորվաթների կազմում շարունակում է առանձնանալ թիմի ավագ Լուկա Մոդրիչը։ Խորվաթների եզրափակիչ դուրս գալուց հետո Բուքմեյքերները 32-ամյա խորվաթացու France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակը հաղթելու շանսերը բարձր են գնահատել։ 

Եզրափակիչ դուրս գալուց հետո Մոդրիչի գործակիցը կտրուկ ընկել է։ Մոտ մեկ ամիս առաջ խաղադրույքը ընդունվում էր 251,0 գործակցով, իսկ հիմա բրիտանական Unibet բուքմեյքերական ընկերությունում կարելի է խորվաթ կիսապաշտպանի մրցանակը հաղթելու համար խաղադրույք կատարել 6,0 գործակցով։

32-ամյա Մոդրիչը անկասկած լավագույններից մեկն է աշխարհում։ Բացի Աշխարհի գավաթի եզրափակչում հայտնվելուց Մոդրիչը վերջին հինգ տարիների ընթացքում չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, որոնցից երեքը նախորդ երեք մրցաշրջաններում։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ևս համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։ 19-ամյա ֆրանսիացին տպավորիչ մրցաշրջան անցկացրեց ՊՍԺ-ում, իսկ հիմա էլ իր հավաքականի հետ հայտնվել է Մունդիալի եզրափակչում։ Մբապպեի հաղթանակի համար սահմանված է 11,0 գործակիցը։ Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի շանսերը գնահատվում են 13,0 գործակցով։

Համենայն դեպս «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ մրցանակի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նրա հաղթանակը գնահատվում է 1,2 գործակցով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենթուս»։ Բուքմեյքերներն էլ իրենց հերթին արդեն սկսել են հատուկ խաղադրույքներ ընդունել պորտուգալացու անհատական հաջողությունների համար Թուրինում։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք