Մուտք

Բուքմեյքերները բարձր են գնահատել Ազարի Մադրիդ տեղափոխվելու շանսերը

20:07, 18 Հուլիսի 2018
Արամ Սահակյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը այս ամռանը հավանաբար կհեռանա Անգլիայից։ Ռուսաստանում կայացած Մունդիալի ընթացքում առաջնության բրոնզե մեդալակիրը մի քանի անգամ մեկնաբանել է Լոնդոնից հեռանալու խոսակցությունները։ Այս ամենն էլ պատճառ է հանդիսացել բուքմեյքերական ընկերությունների համար բավականին բարձր գնահատելու Ազարի «Չելսիից» հեռանալու շանսերը։ Ազարին գնելու գործում գլխավոր ֆավորիտը «Ռեալն» է։

Կիսվել:

Paddy Power բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում Էդեն Ազարի Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար։ Սահմանվել է 1,5 գործակիցը այս ամռանը «սերուցքայիններին» միանալու համար։ Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Էդեն Ազարը «Չելսիի» հետ չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, և առաջիկա մրցաշարում ստիպված կլինի խաղալ Եվրոպա լիգայում, եթե, իհարկե, մնա «Չելսիում»։

Արքայական ակումբը բավականին երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա բելգիացու նկատմամբ։ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենթուս» էլ ավելի մեծացրին Ազարի շանսերը Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվելու հարցում։

Էդեն Ազարը «Չելսիում» վեց մրցաշրջան է անցկացրել, և երկու անգամ «ազնվականների» հետ հաղթել է ԱՊԼ-ում։ «Վեց հրաշալի տարիներից հետո, որ ես անցկացրել եմ «Չելսիում», ժամանակն է եկել ինձ համար ինչ-որ նոր բան սկսելու»,-նշել էր Ազարը ԱԱ-2018-ում Անգլիայի նկատմամբ երրորդ տեղի խաղում հաղթելուց հետո։

Ֆուտբոլում միանշանակ ոչինչ չկա։ Այնպես որ հնարավոր է, որ տրանսֆերը չկայանա։ Բուքմեյքերները Ազարի «Չելսիում» մնալը գնահատել են 2,62 գործակցով։ Մի քանի օր առաջ Մաուրիսիո Սարին գլխավորեց լոնդոնյան ակումբը։ Հավանաբար նոր մարզչի նշանակումը կարևոր դեր կխաղա Ազարի ապագայի հարցում։

Խաղադրույքներ են ընդունվում նաև Ազարի այլ ակում տեղափոխվելու համար։  ՊՍԺ տեղափոխվելու հավանականությունը գնահատվում է 8,0 գործակցով։ Փարիզում հեռատես են։ Նրանք մտածում են, որ միգուցե և թիմից հեռանան կամ Նեյմարը կամ Մբապպեն, իսկ այդ պարագայում նրանց փոխարինող է պետք։

Խաղադրույքներ են ընդունվում նաև «Բարսելոնա» (13,0), «Մանչեսթեր Սիթի» (34,0), և «Մանչեսթեր Յունայթեդ» (67,0) տեղափոխվելու համար, սակայն գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги: ,,
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ կլինի «Չելսիի» հաջորդ մարզիչը։ Բուքմեյքերները գործակիցներ են սահմանել
20:07, 18 Հուլիսի 2018
«Ռեալ» – «Բարսելոնա»: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են կատալոնյան թիմին
20:07, 18 Հուլիսի 2018
Լա լիգա։ «Բարսելոնայի» չեմպիոնության շանսերը մեծացել են Լևանդովսկու տրանսֆերից հետո
20:07, 18 Հուլիսի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ