Մուտք

Բուքմեյքերները ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտ են համարում «Արսենալին»

19:12, 23 Դեկտեմբերի 2015
Հովիկ Բերոյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Բրիտանական William Hill բուքմեյքերական գրասենյակը անգլիական Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը հաղթելու գլխավոր հավակնորդ է համարում «Արսենալին»: Նման տեսակետն առաջացել է այն բանից հետո, երբ Արսեն Վենգերի թիմը երկուշաբթի օրը 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:

Կիսվել:

Արսեն Վենգերի թիմը այլեւս չորորդը չէ

«Զինագործները» 2003/2004 թթ. մրցաշրջանից սկսած չեն հաղթել ազգային առաջնությունը, և հիմա կրկին չեմպիոն դառնալու իրական հնարավորություն ունեն, որի գործակիցը հավասար է 2,00-ի: Այժմ «Արսենալը» իր ակտիվում ունի 36 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Լոնդոնցիներին չեմպիոնության գլխավոր հավակնորդների ցուցակում հաջորդում է «Մանչեսթեր Սիթին»՝ 2,87 գործակցով: «Քաղաքաբնակները» վաստակել են 32 միավոր և մրցաշարում ընթանում են երրորդ տեղում:

Չնայած նրան, որ «Լեսթերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Էմիրեյթս» ստադիոնի թիմին գերազանցելով երկու միավորով, բուքմեյքերների վերլուծաբանները այդքան էլ չեն հավատում Լեսթերում գտնվող ակումբի չեմպիոնությանը: Կլաուդիո Ռանյերիի թիմի սենսացիա իրագործելու գործակիցը հավասար է 11,0-ի:

Գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» շանսերը՝ չնայած Ժոզե Մոուրինյոյի հեռացմանը, բավականին մշուշոտ են: «Կապույտների» անհավատալի քամբեքի վրա կարելի է խաղադրույք կատարել նույնքան անհավանական  81,0 գործակցով:

Հրապարակվել է՝ Նորություններ
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Բուքմեյքերների կանխատեսումը
19:12, 23 Դեկտեմբերի 2015
Եվրոպա լիգա։ Գլխավոր ֆավորիտը «Բայերն» է
19:12, 23 Դեկտեմբերի 2015
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները կիսաեզրափակիչ փուլից առաջ
19:12, 23 Դեկտեմբերի 2015
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ