Բուքմեյքերներ. Զիդանը չի մնա «Ռեալի» ղեկին երկու տարուց ավելի
Բրիտանական William Hill հանրահայտ բուքմեյքերական գրասենյակն առաջարկում է խաղադրույք կատարել Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու տարեթվի վրա: Ըստ բուքմեյքերների՝ ամենահավանական տարբերակները 2016 եւ 2017 թվականներն են: Այդ տարիներին ֆրանսիացու հեռացման վրա կարելի է խաղադրույք կատարել նույն 2,5 գործակցով:
Այսինքն՝ բուքմեյքերներին մարզչական փոփոխությունը չի համոզել «Ռեալի» լուսավոր ապագայի հարցում: Խաղադրույք կատարել, որ Զիդանը կհեռացվի 2018 թվականին, կարելի է 4,0 գործակցով: «Սերուցքայինների» ղեկին Զիզուի երեք եւ ավելի տարի մնալու հավանականությունը գնահատվում է 13,0 գործակցով:
Բուքմեյքերները չեն հավատում նաեւ մադրիդյան ակումբի կտրուկ կերպարանափոխություններին (հետեւաբար՝ Չեմպիոնների լիգայում եւ Պրիմերայում թիմի հաղթանակին): SkyBet-ը «արքայական» ակումբի՝ ազգային առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում հաղթանակի վրա խաղադրույք է ընդունում 28,0 գործակցով:
Ի դեպ, «Ռեալը» Զիդանի ղեկավարությամբ իր առաջին հանդիպումը կանցկացի հունվարի 9-ին՝ սեփական դաշտում ընդունելով «Դեպորտիվոյին»: Բուքմեյքերները չեն կասկածում «Ռեալի» հաջողության վրա եւ Զիդանի ֆուտբոլիստների հաղթանակը գնահատում են 1.17 գործակցով: Հյուրերի հաղթանակի համար սահմանված է 15.0 գործակիցը:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: