Բուքմեյքերներ. «Օսկարի» ամենամեծ շանսերն ունեն «Փրկվածը» եւ «Ուշադրության կենտրոնում» ֆիլմերը

Սպարտակ Պետրոսյան
«Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակի ութ թեկնածուներից բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում «Փրկվածը» եւ «Ուշադրության կենտրոնում» ֆիլմերը: Բուքմեյքերները կարծում են, որ հենց այդ երկու կինոնկարները կպայքարեն հեղինակավոր մրցանակի համար:
1

Երկու ֆիլմերն էլ հաղթանակի ամենառեալ շանսերն ունեն

William Hill բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում բաղձալի արձանիկի նվաճողի վերաբերյալ: 1,8 գործակցով ֆավորիտ է «Գահերի խաղը» սերիալի ամերիկացի ռեժիսոր Թոմ ՄաքՔարթիի «Ուշադրության կենտրոնում» կենսագրական թրիլլերը: Ֆիլմը պատմում է հոգեւորականների մասնակցությամբ աղմկահարույց սեքս-սկանդալի լրագրողական հետաքննության մասին:

Ցուցակում ֆիլմին հաջորդում է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» արկածային դրաման: Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմի վրա կարելի է խաղադրույք կատարել 2,62-ով: Կինոնկարը պատմում է լրջորեն վիրավորված որսորդ Հյու Գլասսի մասին (ԴիԿապրիո), որին իր «ընկերները» մենակ էին թողել Վայրի Արեւմուտքում՝ մահացու ձմռան եւ վայրի հնդկական ցեղերի շրջապատում: Ֆիլմն արդեն առավելագույն անվանակարգեր է հավաքել (12):

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում նաեւ նոմինացվել են.

  • Ադամ ՄաքՔեյի «Գոյատեւման խաղ» ֆիլմը (9.0)՝ 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին՝ Քրիստիան Բեյլի, Բրեդ Փիթթի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ:
  • Ռիդլի Սքոթթի «Մարսեցին» (9.0) արկածային ֆանտաստիկան՝ Մարսը «գրաված» տիեզերագնաց-ինժեներ Մարկ Ուոթնիի (Մեթթ Դեյմոն) մասին:
  • Ջորդ Միլլերի «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը» ֆանտաստիկ մարտաֆիլմը (21.0)՝ Թոմ Հարդիի եւ Շարլիզ Թերոնի մասնակցությամբ:
  • Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» թրիլլերը (34.0)՝ սառը պատերազմի կենտրոնում բրուքլինյան փաստաբան Ջեյմս Դոնովանի (Թոմ Հենքս) մասին:
  • Լեոնարդ Աբրահամսոնի «Սենյակ» դրաման (41.0)՝ հնգամյա տղա ունեցող կնոջ մասին, ում որդին կյանքում ոչ մի անգամ չի լքել այն սենյակը, որտեղ ծնվել է:
  • Ջոն Կրաուլի «Բրուքլին» մելոդրաման (67.0)` իռլանդական գավառացի Էլլիս Լեյսի մասին (Սիրշա Ռոնան), ով տեղափոխվել է ԱՄՆ, իսկ հետագայում կանգնել է երկու տղամարդկանց բարդ ընտրության առջեւ, որոնց նա սիրում է
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք