Բուքմեյքերներ. ո՞վ կլինի FIFA 17-ի դեմքը

Սպարտակ Պետրոսյան
EA Sports-ում Լիոնել Մեսսիի դարաշրջանը, ինչպես երեւում է, մոտենում է ավարտին: Paddy Power բուքմեյքերը խաղադրույքներ է ընդունում մեգահանրահայտ ֆուտբոլային սիմուլյատորի կազմին Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» առաջատարին հաջորդողի վերաբերյալ:
55

Ո՞վ է դառնալու երիտասարդ գեյմերների համար նոր «հերոսը կազմից»:

Իռլանդական բուքմեյքերի կարծիքով՝ FIFA 17 խաղի կազմին Մեսսիին փոխարինելու ամենամեծ շանսերն ունի Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: Երիտասարդ կոլումբացու համար սահմանված է 3.5 գործակիցը:

Համեմատաբար ցածր են գնահատվում Արգենտինայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ ֆուտբոլային սիմուլյատորի նոր սերիայի դեմքը դառնալու շանսերը: Հարձակվողի եւ EA Sports-ի միջեւ պայմանագիր կնքվելու հավանականությունը գնահատվում է 4.0 գործակցով:

Ամենահավանական թեկնածուների եռյակը 9.0 գործակցով եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Բայց բրազիլացին, ինչպես եւ «Ռեալի» պորտուգալացի աստղ Քրիստիանո Ռոնալդուն (13,0), գործող պայմանագրով կապված են EA Sports-ի գլխավոր մրցակից, Pro Evolution Soccer ֆուտբոլային սիմուլյատորի ղեկավար Konami կազմակերպության հետ:

Բուքմեյքերը գնահատել է նաեւ մի քանի այլ ֆուտբոլիստների՝ FIFA 17-ի դեմքը դառնալու հավանականությունը՝ Սուարես (13,0), Ինյեստա (13,0), Բեյլ (15,0), Օզիլ (15,0), Հենդերսոն (18,0), Ազար (21,0), Թոմաս Մյուլլեր (21,0) եւ այլք: Թեկնածուների թվում են նաեւ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ժոզե Մոուրինյոն (501,0), եւ, ինչը հատկապես գրավիչ է, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը (501,0) :

Մեսսին EA Sports-ի հետ համագործակցում է 2013 թվականից: Բայց արգենտինացու քառամյա պայմանագիրը մոտենում է ավարտին, իսկ չհաստատված տվյալների համաձայն՝ EA Sports-ը չի ծրագրում շարունակել համագործակցությունը Լեոյի հետ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք