Բուքմեյքերներ. Ո՞վ կլինի Ջեյմի Վարդիի մասին ֆիլմի գլխավոր դերում

Արտյոմ Ասլանյան
Warner Bros հոլիվուդյան ընկերությունը լրջորեն մտադրված է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի գլխավոր բացահայտման՝ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի անհավատալի պատմության մասին ֆիլմ նկարահանել: Paddy Power բուքմեյքերը սկսել է խաղադրույքներ ընդունել, թե ո՞վ կմարմնավորի Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կերպարը:
Վարդիի պատմությամբ լրջորեն հետաքրքրված են Հոլիվուդում:

Վարդիի պատմությամբ լրջորեն հետաքրքրված են Հոլիվուդում:

Բուքմեյքերների կարծիքով՝ Վարդիի կենսագրական ֆիլմում գլխավոր դերը ստանձնելու ամենաբարձր շանսերը ունեն ոչ շատ հայտնի հոլիվուդյան դերասաններ Էլիոթ եւ Լյուկ Տիտենսորները («Անամոթները» սերիալ), ովքեր արտաքուստ նման են Վարդիին: Էլիոթի վրա հնարավոր է խաղադրույք կատարել 4,3 գործակցով, իսկ Լյուկի՝ 4,5 գործակցով:

Ֆավորիտների թվում են նաեւ 22-ամյա Ուիլլ Պոուլտերը («Մենք Միլլերներ ենք», «Վազորդը լաբիրինթում») եւ 26-ամյա Տերոն Էջերթոնը («Kingsman», «Գաղտնի ծառայություն», «Լեգենդ»): Այս երկու դերասանների՝ Վարդիի կերպարը մարմնավորելու հավանականությունը գնահատվում է 6,0 գործակցով:

«Լեսթերի» հարձակվողի մասին ֆիլմում խաղալու շանսեր ունի նաեւ Դանիել Ռեդկլիֆը: Հարրի Փոթեր հրաշագործի մասին պատմության գլխավոր աստղի վրա հնարավոր է խաղադրույք կատարել 34,0 գործակցով: Բացի Ռեդկլիֆից, հավակնորդների թվում նշվում են նաեւ Թոմ Հարդիի (67,0), Լեոնարդո Դի Կապրիոյի (226,0), Հյու Գրանտի (226,0) անունները:

Paddy Power-ը Ջեյմի Վարդիի դերում տեսնում է նաեւ շռայլ բիզնեսմեն Դոնալդ Տրամպին: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի վրա հնարավոր է խաղադրույք կատարել 501,0 գործակցով:

Հիշեցնենք, որ դեռ 5 տարի առաջ սիրողական մակարդակում հանդես եկող Վարդին ԱՊԼ-ում վերջերս գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք