Բուքմեյքերներ. Մոնտենեգրոյի դեմ խաղում Հայաստանի հավաքականի հաղթանակի շանսերը 26% են
Vivaro բուքմեյքերական ընկերության մասնագետները Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 3,59 գործակիցը, ինչը կազմում է 26% հավանականություն: Մոնտենեգրոյի հաջողության շանսերը գնահատված են 2,13 գործակցով (44%), իսկ ոչ-ոքիինը՝ 3,25 գործակցով (29%):
Ավելի մեծ է հավանականությունն այն բանի, որ հանդիպումը սակավագոլ կանցնի: Տոտալ 2,5-ից քիչ գոլի համար սահմանված է 1,60 գործակիցը, իսկ դրա հակառակ խաղադրույքի համար՝ 2,25: Բնականաբար, քիչ հավանական է նաև այն, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Դրա վրա կարելի է խաղադրույք կատարել ուղիղ 2 գործակցով:
Մասնագետները հակված են այն մտքին, որ երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կլինի: Այդ խաղադրույքի գործակիցը կազմում է 2,13:
Ինչ վերաբերում է այս խաղի ստույգ հաշվին, ապա ամենահավանական հաշիվը 1:0-ն է հօգուտ Մոնտենեգրոյի: Դրա գործակիցը 5,78 է: 1:1 հաշվի վրա կարելի է խաղադրույք կատարել 5,97 գործակցով:
Հիշեցնենք, որ երեք տուրերից հետո վաստակած 7 միավորով Մոնտենեգրոն Լեհաստանի հետ գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը դեռ ոչ մի միավոր չի վաստակել:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: