Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 2016/17 թթ. մրցաշրջանի ֆավորիտն է

Արտյոմ Ասլանյան
Օգոստոսի կեսերից կսկսվի անգլիական Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը: Ֆուտբոլասերները դրանից առաջին հերթին սպասում են մարզչական մտահղացումների պայքար, քանզի այս անգամ Անգլիայում հավաքվել են ժամանակակից ֆուտբոլի գրեթե բոլոր լավագույն մասնագետները` այդ թվում Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն և Յուրգեն Կլոպը: William Hill բուքմեյքերական ընկերությունը գնահատել է մասնակից-թիմերի չեմպիոն դառնալու շանսերը: 
«Քաղաքաբնակների» չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

«Քաղաքաբնակների» չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

Համաձայն William Hill ԲԿ-ի գործակիցների` ԱՊԼ-ի 2016/17 թթ. մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը համարվում է Պեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակների» չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

Շանսերով երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդն, է, որը Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ մտադիր է վերադարձնել բոլոր հնարավոր մրցանակները: Հավանականությունը նրա, որ «կարմիր սատանաները» կնվաճեն ոսկե մեդալները, գնահատվում է 4,33 գործակցով:

Երկու լոնդոնյան թիմերի` «Արսենալի» և «Չելսիի» (Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ) չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել միևնույն 7,0 գործակցով:

Յուրգեն Կլոպի` «Լիվերպուլին» չեմպիոնություն բերելու շանսերը կազմում է 9,0: Հավանականությունը նրա, որ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ «Տոտենհեմը» կանի այն, ինչին «խթանները» մոտ էին նախորդ մրցաշրջանում և կհաղթի ԱՊԼ-ն, գնահատվում է10,0 գործակցով:

Գործող չեմպիոնին` «Լեսթերին», այդքան էլ հեշտ չի լինի մնալ առաջին հորիզոնականում և պահել երկրի լավագույն ակումբի կոչումը: William Hill-ն «աղվեսների» երկրորդ անգամ անընդմեջ ոսկե մեդալները նվաճելու շանսերը գնահատել է 26,0 գործակցով: Համեմատության համար` 2015/16 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լեսթերի» չեմպիոնությունը կազմում էր 5001,0:

Այլ թիմերի չեմպիոնության գործակիցներն ունեն հետևյալ տեսքը. «Վեսթ Հեմ»` 67,0, «Սաութհեմփթոն»` 101,0, «Էվերթոն»` 101,0, «Սթոք Սիթի»` 501,0, «Բորնմութ»` 751,0, «Քրիստալ Փելաս»` 751,0, «Բերնլի»` 1001,0, «Վեսթ Բրոմվիչ»` 1001,0, «Միդլսբրո»` 1001,0, «Սանդերլենդ»` 1001,0, «Սուոնսի»` 1001,0, «Ուոթֆորդ»` 1001,0, «Հալլ Սիթի»` 1001,0:

Համաձայն William Hill-ի գործակիցների` Չեմպիոնշիփ գնալու ամենամեծ շանսերն ունի «Հալլ Սիթին». 1,83 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ թիմը չի մնա Պրեմիեր լիգայում: Մեկ այլ նորեկի` «Բերնլիի» կարգի նվազումը գնահատվում է 1,91 գործակցով: «Միդլսբրոյի» դուրս թռչելը գնահատվում է 2,25 գործակցով, «Վեսթ Բրոմինը» և «Ուոթֆորդինը»` 3,0, «Բորնմութինն» ու «Սանդերլենդինը»` 3,75:

Դատելով բուքմեյքերի չափանիշներից` ամենայն հավանականությամբ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն կդառնա «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Դրա վրա կարելի է խաղադրույք կատարել 4,5 գործակցով: Շանսերով երկրորդը նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է (7,0): Ֆավորիտների եռյակը եզրափակչում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչը (9,0):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք