Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Լեոնարդո ԴիԿապրիոն վերջապես «Օսկար» կստանա

Սպարտակ Պետրոսյան
Փետրվարի 28-ին Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում տեղի կունենա «Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ամերիկայի կինեմատոգրաֆիայի ակադեմիայի 6000 անդամներ 88-րդ անգամ կընտրեն նախորդ տարվա ընթացքում կինոաշխարհի լավագույններին: Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ Լեոնարդո ԴիԿապրիոն կհաղթի «Լավագույն դերասան» անվանակարգում:
Ամերիկացին պայքարից դուրս է

Ամերիկացին պայքարից դուրս է

«Փրկվածը» ֆիլմը որսորդ Հյու Գլասի մասին է (դերակատարը՝ ԴիԿապրիո), ով լրջորեն վիրավոր է եւ գտնվում է ամերիկյան Վայրի Արեւմուտքի անհայտ տարածքներում: Նոր հողատարածքների փնտրման ջոկատում Հյուի ընկեր Ջոն Ֆիցժերալդը դավաճանաբար թողնում է նրան մահանալ միայնության մեջ: Գլասի միակ զենքը կամքի ուժն է, որով նա պատրաստ է մարտահրավեր նետել վայրի բնությանը, ցուրտ ձմռանն ու հնդկացի վայրի ցեղերին, միայն թե ողջ մնա եւ վրեժ լուծի Ջոնից:

Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում հենց Լեոնարդո ԴիԿապրիոյին: William Hill-ում նրա հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 1,29 գործակցով: Նրան հաջորդում է Մայքլ Ֆասբենդերը, ով մարմնավորել է Սթիվ Ջոբսի կերպարը համանուն ֆիլմում: Գերմանացու հաղթանակը գնահատվում է 4,5 գործակցով: Երրորդը Էդդի Ռեդմեյնն է «Դանիացի աղջիկը» ֆիլմից: Նրա հաղթանակի համար սահմանված է 12,0 գործակիցը: Նշենք նաեւ, որ «Սեւ պատարագ» ֆիլմում նկարահանված Ջոնի Դեպպի հաղթանակի գործակիցը 15,0 է, «Մարսեցին» ֆիլմի գլխավոր դերակատար Մեթ Դեյմոնինը՝ 51,0, «Լրտեսական կամուրջներից» Թոմ Հենքսինը՝ 81,0:

Հավելենք, որ հունվարի 14-ին կհրապարակվեն 24 անվանակարգերում «Օսկարի» բոլոր թեկնածուները: Մրցանակաբաշխությունը կվարի դերասան Քրիս Ռոքը, ով այդ դերն ստանձնել էր նաեւ 2005-ին: Մեկնարկը Երեւանի ժամանակով փետրվարի 28-ի գիշերը (29-ի առավոտյան) 5:30-ին:

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ բուքմեյքերները չեն հավատում «Լավագույն ռեժիսուրա» եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում «Աստղային պատերազմներ 7. Ուժի զարթոնք» ֆիլմի հաղթանակին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք