Մուտք

Բուքմեյքերներ. Հայաստանի հաղթանակի շանսերը Դանիայի դեմ խաղում 7% են

20:09, 3 Սեպտեմբերի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Սեպտեմբերի 4-ին՝ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2018 թ. որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի Դանիայի ընտրանուն: Բուքմեյքերները վստահ են, որ տանտերերը առավելության կհասնեն Վարուժան Սուքիասյանի թիմի նկատմամբ:

Կիսվել:

Մերոնք հաղթելու շանսեր գրեթե չունեն

Vivaro բուքմեյքերական ընկերության մասնագետները Դանիայի հավաքականի հաղթանակի շանսերը գնահատում են 1.30 գործակցով, ինչի հավանականությունը կազմում է 73%: Հայ ֆուտբոլիստների հաջողության վրա կարելի է խաղադրույք կատարել 13.0 գործակցով (7%), ոչ-ոքիի վրա՝ 4.70-ով (20%):

Բուքմեյքերները գրեթե չեն հավատում, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Այդ իրադարձության գործակիցը 2.50 է: «Երկուսն էլ գոլ կխփեն — ոչ»-ինը՝ 1.47:

Խաղադրույք կատարել, որ խաղում կխփվի երեք և ավելի գոլ, կարելի է 2.0 գործակցով: Հակառակ իրադարձության գործակիցը 1.75 է:

Մասնագետները խաղի ամենահավանական հաշիվ համարում են 2:0-ն (4.87), դրան հաջորդում են 1:0-ն (5.00) և 3:0-ն (6.79): 1:1 հաշվի վրա կարելի է խաղադրույք կատարել 9.01 գործակցով: 0:1 հաշվի համար սահմանված է 17.0 գործակիցը: Ինչ վերաբերում է պատմական ու անմոռանալի արդյունքին, ապա 0:4-ի վրա ամենամոլի երկրպագուները կարող են խաղադրույք կատարել և գումարը բազմապատկել 201 անգամ:

Դանիայի ընտրանու կազմում գոլ հեղինակելու ամենահավանական թեկնածուներն են Նիկոլայ Յորգենսենը (2.00), Յուսուֆ Պոլսենը, Վիկտոր Ֆիշերը և Անդրեաս Կոռնելիուսը (բոլորինն էլ 2.19): Վարուժան Սուքիասյանի ֆուտբոլիստներից, ըստ բուքմեյքերների, գոլ խփելու ամենամեծ շանսերն ունի Հենրիխ Մխիթարյանը (3.21): Ի դեպ, ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարել է, որ «Միկին» վնասվածքի պատճառով բաց է թողնելու խաղը: Նրան հաջորդում են Դավիթ Արշակյանը, Արթուր Սարկիսովը, Մարկոս Պիզելին, Ռուսլան Կորյանը (բոլորն էլ 3.36): Արաս Օզբիլիսի գոլ խփելու վրա կարելի է խաղադրույք կատարել 3.8 գործակցով:

ԱԱ 2018 թ., որակավորման փուլ, E խումբ.

Դանիա — Հայաստան

Մարզադաշտ՝ «Պարկեն», Կոպենհագեն

Հեռարձակում՝ Առաջին ալիք, 20:00 (Եժ)

Մրցավար՝ Հարալդ Լեհներ

Հավանական մեկնարկային կազմեր.

Դանիա. Կասպեր Շմեյխել, Սիմոն Կյաեր, Անդրեաս Քրիստենսեն, Յաննիկ Վեստերգարդ, Ռիզա Դուրմիսի, Պետեր Անկերսեն, Վիլիամ Քվիսթ, Պիեր Հոյբյերգ, Քրիստիան Էրիկսեն, Նիկոլայ Յորգենսեն, Վիկտոր Ֆիշեր

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Արտակ Եդիգարյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Հովհաննես Համբարձումյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Գեղամ Ղադիմյան, Արթուր Սարկիսով

Հրապարակվել է՝ Նորություններ
Теги:
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ալբանիա – Հայաստան։ Բուքմեյքերները հավատում են Ալբանիայի հաղթանակին
20:09, 3 Սեպտեմբերի 2016
Հայաստան – Իռլանդիա: Ո՞ր ֆուտբոլիստների գոլին են հավատում բուքմեյքերները
20:09, 3 Սեպտեմբերի 2016
Հայաստան – Իռլանդիա: Բուքմեյքերների գործակիցները
20:09, 3 Սեպտեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ