Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Գոռ Մինասյանն Oլիմպիական խաղերում կնվաճի բրոնզե մեդալ

Արտյոմ Ասլանյան
Առաջիկա գիշերը՝ Երևանի ժամանակով 02:00-ին, իրենց ելույթները կսկսեն գերծանր (105 կգ+) քաշային ծանրամարտիկները: Այստեղ Հայաստանը կներկայացնեն միանգամից երկու մարզիկներ՝ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Գոռի հաջողությանը և կարծում, որ վերջնական արդյունքում գյումրեցի մարզիկը կնվաճի բրոնզե մեդալ: 
Գոռ Մինասյանի հաղթանակի շանսերը գնահատված են 15 գործակցով:

Գոռ Մինասյանի հաղթանակի շանսերը գնահատված են 15 գործակցով:

Համաձայն Vivaro բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ Գոռ Մինասյանը մեդալ նվաճելու լավ շանսեր ունի: Նրա՝ օլիմպիական չեմպիոն դառնալու վրա սահմանված է 15 գործակիցը, ինչը երրորդ ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկի՝ Ռուբեն Ալեքսանյանի շանսերին, ապա դրանք այդքան էլ բարձր չեն գնահատվում: Նրա հաջողության վրա կարելի է խաղադրույք կատարել 51 գործակցով:

Այս քաշային կարգում չեմպիոնի երկու ակնհայտ հավակնորդներ կան՝ իրանցի Բեհդադ Սալիմին և վրացի Լաշա Տալախաձեն: Սակայն մասնագետները մի փոքր նախապատվությունը տալիս են Սալիմիին՝ նրա հաղթանակի հավանականությունը գնահատելով 1,72 գործակցով, մինչդեռ վրացու դեպքում այն 2,10 է:

Խաղադրույքներ են ընդունվում նաև առանձին մարզիկների մոտեցումների վերաբերյալ: Պոկում վարժությունում Գոռ Մինասյանի առաջին, երկրորդ և երրորդ մոտեցումների հաջող լինելու շանսերը գնահատված են համապատասխանաբար 1,33, 1,45 և 1,55 գործակիցներով, իսկ հրում վարժությունում՝ 1,33, 1,42, 1,42 գործակիցներով: Ինչ վերաբերում է Ռուբեն Ալեքսանյանին, ապա նրա դեպքում ևս մասնագետները համոզված են, որ նա հաջող կկատարի իր մոտեցումները: Պոկում վարժությունում Ալեքսանյանի առաջին, երկրորդ և երրորդ մոտեցումների հաջող լինելու շանսերը գնահատված են համապատասխանաբար 1,45, 1,57 և 1,67 գործակիցներով, իսկ հրում վարժությունում՝ 1,42, 1,55 և 1,67 գործակիցներով:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք