Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Գերմանիան Կոնֆեդերացիաների գավաթի ֆավորիտն է

Արտյոմ Ասլանյան
Հունիսի 17-ին Ռուսաստանում մեկնարկում է Կոնֆեդերացիաների գավաթը, որում կմասնակցեն ութ հավաքականներ: Սա հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ գլխավոր փորձն է: Համաձայն William Hill բուքմեյքերական ընկերության գնահատականների՝ մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերն ունեն աշխարհի գործող չեմպիոնները՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները: 
Գերմանացիների չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

Գերմանացիների չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,25 գործակցով:

William Hill ԲԿ-ն Յոախիմ Լյովի ֆուտբոլիստների՝ գավաթը նվաճելու շանսերը գնահատում է 3,25 գործակցով: Շանսերով երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոններն են՝ պորտուգալացիները: Մրցաշարում նրանց հաղթանակի վրա կարելի է խաղադրույք կատարել 3,5 գործակցով:

Ֆավորիտների եռյակը եզրափակում է Հարավայի Ամերիկայի առաջնության վերջին հաղթողը՝ Չիլիի հավաքականը: Ալեքսիս Սանչեսի և նրա ընկերների հաջողության հավանականությանը գնահատվում է 3,75 գործակցով:

Մրցաշարի տանտերը՝ Ռուսաստանի հավաքականը, շանսերով միայն չորրորդ տեղում է: 8,0 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ գավաթը բաժին կհասնի Ստանիսլավ Չերչեսովի ֆուտբոլիստներին:

Այնուհետև ընթանում են Մեքսիկայի (10,0), Կամերունի (26,0), Ավստրալիայի (41,0) և Նոր Զելանդիայի (201,0) հավաքականները:

A խմբում Ռուսաստանը կխաղա Պորտուգալիայի, Մեքսիկայի և Նոր Զելանդիայի հետ: Համաձայն ԲԿ-ի գնահատականի՝ խմբում հաղթող, ամենայն հավանականությամբ, կլինեն պորտուգալացիները: Դրա վրա կարելի է խաղադրույք կատարել 1,67 գործակցով: Մեքսիկացիների առաջին տեղի վրա կարելի է խաղադրույք կատարել 3,75, ռուսներինը՝ 4,2, նորզելանդացիներինը՝ 81,0 գործակցով:

B խմբում ֆավորիտ համարվում է Գերմանիայի հավաքականը: Գերմանացիների առաջին տեղի վրա կարելի է խաղադրույք կատարել 2,1 գործակցով: Այնուհետև ընթանում են չիլիացիները (2,37), կամերունցիները (8,0) և ավստրալացիները (15,0):

Մրցաշարը, որը սկսվում է հունիսի 17-ին Ռուսաստան — Նոր Զելանդիա հանդիպումով, կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Կոնֆեդերացիների գավաթը կանցկացվի չորս քաղաքներում՝ Մոսկվա («Սպարտակ» մարզադաշտ), Սանկտ-Պետերբուրգ («Սանկտ-Պետերբուրգ Արենա»), Սոչի («Ֆիշտ») և Կազան («Կազան Արենա»):

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք