Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. Ֆրանսիան և Գերմանիան կրկին Եվրո 2016-ի ֆավորիտներն են

Սպարտակ Պետրոսյան
Հունիսի 22-ին ավարտվեց Եվրո 2016-ի խմբային փուլը: Արդյունքում հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները: Որոշ հավաքականներ հիասթափեցրել են երկրպագուներին, մասնավորապես, Ռուսաստանը և Ավստրիան: Իսկ Հունգարիայի և Իսլանդիայի հավաքականները, որոնցից մեծ ակնկալիքներ չկային, կարողացան հաղթահարել խմբային փուլը: Բուքմեյքերներն արդեն վերագնահատել են թիմերի շանսերն ու ներկայացրել ամառվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության հավանական հաղթողի համար սահմանված գործակիցները:
Ֆրանսիացիների համար սահմանված է 5.0 գործակիցը

Ֆրանսիացիների համար սահմանված է 5.0 գործակիցը

Համաձայն Vivarobet բուքմեյքերական ընկերության սահմանած գործակիցների՝ Եվրո 2016-ի գլխավոր ֆավորիտները Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականներն են: Նրանց հնարավոր հաղթանակների վրա կարելի է խաղադրույք կատարել համապատասխանաբար 5.0 և 5.5 գործակիցներով: Ընդ որում, եթե Յոահիմ Լյովի թիմի չեմպիոնության գործակիցը Եվրո 2016-ի մեկնարկից առաջ սահմանվածի համեմատ չի փոխվել, ապա ֆրանսիացիներինը բարձրացել է (մինչ առաջնության սկիզբը՝ 4.0):

Գերմանիային հաջորդում են Իսպանիան (6.50), Բելգիան (7.0), Խորվաթիան (8.0) և Անգլիան (11.0):

Եվրո 2016-ում Պորտուգալիայի հավաքականի հաղթելու շանսերը գնահատվում են 12.0 գործակցով, Իտալիայի հաղթանակի համար սահմանված է 17.0 գործակիցը, իսկ Լեհաստանի և Ուելսի համար՝ համապատասխանաբար 26.0 և 29.0:

Vivarobet-ի մասնագետներն ամենաքիչը հավանական են համարում Հյուսիսային Իռլանդիայի պատմական չեմպիոնությունը՝ դրա համար սահմանելով 251.0 գործակիցը: Բազմաթիվ ֆուտբոլասերների սրտերը շահած իսլանդացիների՝ ողջ Եվրոպան «գրավելու» շանսերը գնահատվում են 151.0 գործակցով:

Ի դեպ, առաջնության ընթացքում բուքմեյքերները փոխել էին իրենց ֆավորիտին: Իսպանիա — Թուրքիա խաղից հետո (3:0) Վիսենտե դել Բոսկեի թիմը դարձել էր չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը (4.5), բայց Խորվաթիայից կրած պարտությունից հետո (1:2) պատկերը նորից փոխվեց:

Բուքմեյքերը խաղադրույքներ է ընդունում նաև առաջնության լավագույն ռմբարկուի և խաղացողի վերաբերյալ:

Այսպիսով, Եվրո 2016-ի լավագույն ռմբարկու ճանաչվելու հավասար շանսեր ունեն Իսպանիայի և Ուելսի հավաքականների հարձակվողներ Ալվարո Մորատան ու Գարեթ Բեյլը (5.50): Խմբային փուլի միայն երրորդ տուրում իր գոլերի հաշիվը բացած Քրիշտիանու Ռոնալդուի նմանատիպ հաջողության շանսերը գնահատվում են 7.00 գործակցով (նույն գործակիցը սահմանված է նաև բելգիացի Ռոմելու Լուկակուի համար): Նրանց հաջորդում են Դիմիտրի Պայետը (13.0), Իվան Պերիշիչը (15.0), Նանին (17.0) և Օլիվիե Ժիրուն (19.0):

Ինչ վերաբերում է մրցաշարի լավագույն խաղացողին, ապա Vivaro-ի մասնագետներն ունեն երկու ընդգծված առաջատար: Ֆրանսիացի Դիմիտրի Պայետը և իսպանացի Անդրես Ինյեստան՝ համապատասխանաբար 5.50 և 7.0 գործակիցներով, պատվավոր կոչմանն արժանանալու ֆավորիտներն են: Նրանց հաջորդում են Մադրիդի «Ռեալի» երկու վինգերները՝ Քրիշտիանու Ռոնալդուն (13.0, Պորտուգալիա) և Գարեթ Բեյլը (17.0, Ուելս):

Իսկ ձեր կարծիքով՝ ո՞ր թիմը կհռչակվի Եվրոպայի չեմպիոն: Կարծիքները գրեք մեկնաբանություններում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք