Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» պատմական քամբեքից հետո կրկին ՉԼ-ի ֆավորիտն է

Ազատ Շահբազյան
Մարտի 8-ը կհիշվի որպես ֆուտբոլի պատմության ամենաանհավանական քամբեքի օր: «Բարսելոնան» հրաշք գործեց: Փարիզում կրած 0:4 հաշվով պարտությունից հետո կատալոնացիները պատասխան խաղում կարողացան մեծ ջանքերի գնով 1/4 եզրափակչի ուղեգիր ձեռք բերել: Գրանցվեց 6:1 հաշիվը, որից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կրկին դարձավ մրցաշարի գլխավոր ֆավորիտ:
«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 3,75 գործակցով

«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 3,75 գործակցով

«Բարսելոնան» ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Սերխի Ռոբերտոյի խփած գնդակը շրջեց դիմակայության շատերի կարծիքով արդեն վճռված ելքը: Այժմ Vivaro բուքմեյքերական ընկերությունը մրցաշարում հաղթելու կատալոնացիների շանսերը գնահատում է 3,75 գործակցով:

Արժե հիշել, որ երեկվա խաղից առաջ «Բարսելոնայի» հաջորդ փուլ անցնելու շանսերը գնահատվում էին 8,50 գործակցով, իսկ «ՊՍԺ»-ինը՝ 1,05: Այն բանի հավանականությունը, որ «Բարսան» կհաղթի Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում, գնահատվում էր 34,0 գործակցով: 1/8 եզրափակչի մեկնարկից առաջ Էնրիկեի թիմը համարվում էր եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը:

Երկրորդ ֆավորիտը «Բավարիան» է: Մյունխենյան ակումբը 2 անգամ 5:1 հաշվով հաղթեց «Արսենալին»: Գերմանական ակումբի չեմպիոնության վրա կարելի է խաղադրույք կատարել 4,20 գործակցով: «Բարսելոնայի» փարիզյան ձախողումից հետո հենց Կառլո Անչելոտտիի սաները դարձան ՉԼ-ի հաղթողի գլխավոր հավակնորդը: Ֆավորիտների եռյակը 6,00 գործակցով եզրափակում է գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը»:

«Յուվենթուսի» չեմպիոնությունը գնահատվում է 10,0 գործակցով: Թուրինցիները սեփական դաշտում մյուս շաբաթ կընդունեն «Պորտուին» (501,0): Առաջին խաղում «Ծեր Սինյորան» 2 անպատասխան գնդակ է խփել:

Հավակնորդների հնգյակը եզրափակում են Դորտմունդի «Բորուսիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»: «Մեղուները» երեկ 4:0 հաշվով հաղթեցին «Բենֆիկային», իսկ «աթլետները» առաջին խաղում տարած 4:2 հաշվով հաղթանակից հետո գործնականում լուծել են քառորդ եզրափակչի հարցը: Այս թիմերի չեմպիոնությունը գնահատվում է 12,0 գործակցով:

Մարտի 14-ին «Յուվեն» կմրցի «Պորտուի դեմ, իսկ «Լեսթերը (81,0) սեփական դաշտում կհյուրընկալի «Սևիլիային» (29,0): Մարտի 15-ին քառորդ եզրափակչի վերջին 2 ուղեգրերը կվիճարկեն «Մանչեսթեր Սիթի» (13,0) — «Մոնակո» (65,0) և «Աթլետիկո» — «Բայեր» (501,0) զույգերը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք