Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» ՉԼ-ի ֆավորիտն է քառորդ եզրափակչից առաջ

Արտյոմ Ասլանյան
Շվեյցարական Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերի վիճակահանությունը: Բուքմեյքերների գնահատմամբ՝ այս փուլից առաջ մրցաշարում հաղթանակի գլխավոր ֆավորիտ համարվում է «Բարսելոնան»: 
Բուքմեյքերներ. «Բարսելոնան» ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից առաջ

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից առաջ

William Hill բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է 3,50 գործակցով խաղադրույք կատարել կատալոնական ակումբի՝ մրցաշարում հաղթելու վրա: Քառորդ եզրափակչում Լուիս Էնրիկեի թիմը կխաղա Թուրինի «Յուվենթուսի» հետ, որի՝ խաղարկությունում հաղթանակի շանսերը գնահատվում են 12,0 գործակցով: 1,4 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ այս զույգից կիսաեզրափակիչ դուրս կգա «Բարսան»: Իտալացիների՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը գնահատվում են 2,75 գործակցով:

Մյունխենի «Բավարիայի» հաջողության հավանականությունը գնահատվում է 4,33 գործակցով: Քառորդ եզրափակչում գերմանական գրանդին սպասվում է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունը, որի չեմպիոնության շանսերը վերլուծաբանները գնահատել են 6,5 գործակցով: 1,61 գործակիցն է առաջարկվում «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ դուրս գալու վրա: 2,2 գործակցով էլ կարելի է խաղադրույք կատարել «արքայական» ակումբի՝ հաջորդ փուլ դուրս գալու վրա:

Մադրիդի «Աթլետիկոյի»՝ մրցաշարում հաղթանակի հավանականությունը բուքմեյքերը գնահատել է 6,5 գործակցով: Դիեգո Սիմեոնեի թիմին քառորդ եզրափակչում բաժին է հասել «Լեսթերը», որի՝ շանսերը փորձագետները գնահատում են 26,0 գործակցով: «Աթլետների»՝ կիսաեզրափակիչ դուրս գալու վրա կարելի է խաղադրույք կատարել 1,17 գործակցով, իսկ հավատալ «աղվեսների» հեքիաթի շարունակությանը և խաղադրույք կատարել նրանց անցման վրա՝ 4,5 գործակցով:

Վերլուծաբանները 9,0 գործակցով են գնահատել շանսերն այն բանի, որ Եվրոպայի լավագույն թիմ կդառնա Դորտմունդի «Բորուսիան»: Քառորդ եզրափակչում Թոմաս Տուխելի թիմը կխաղա «Մոնակոյի» հետ (13,0): Գերմանական թիմի՝ կիսաեզրափակիչ անցման վրա կարելի է խաղադրույք կատարել 1,57 գործակցով, մոնեգասկների անցումը գնահատվում է 2,25 գործակցով:

Առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, իսկ պատասխանները՝ մեկ շաբաթ անց, ապրիլի 18-ին ու 19-ին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք