Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերներ. «Բանանցի»՝ «Օմոնիայի» հետ տնային խաղում հաղթելու շանսերը 20% են

Սպարտակ Պետրոսյան
Հունիսի 30-ին կմեկնարկի Եվրոպա լիգայի 2016/17 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլը: Հայկական երեք ակումբներ կմտնեն պայքարի մեջ: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Բանանցը» առաջին հանդիպումը կանցկացնի տանը՝ հյուրընկալելով Կիպրոսի «Օմոնիային»: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում հյուրերին:
26269711454_b583a328e9_k

«Բանանցի» հաղթանակի գործակիցը 4.79 է

Այսպիսով, Երևանում «Բանանցի» հաղթանակի հավանականությունը Vivarobet բուքմեյքերական ընկերության մասնագետները գնահատում են 4,79 գործակցով, ինչը կազմում է 20% հավանականություն: «Օմոնիայի» հաղթանակի համար սահմանված է 1,74 գործակիցը (54%), իսկ ոչ-ոքիի համար՝ 3,69 (26%):

Բուքմեյքերներն ավելի շատ ակնկալում են սակավագոլ հանդիպում. տոտալ 2,5-ից քիչ գոլի վրա կարելի է խաղադրույք կատարել 1,83 գործակցով: Հակառակ իրադարձության գործակիցը 1,91 է:

Մասնագետները չեն կողմնորոշվել թիմերի՝ միմյանց դարպասը գրավելու հարցում: «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքի գործակիցը 1,88 է: Խաղադրույք կատարել «երկուսն էլ կխփեն — ոչ» իրադարձության վրա, կարելի է 1,82-ով:

Երևանի «Բանանցը» Հայաստանի գործող գավաթակիրն է: 2015/16 թթ. գարնանային հատվածում ակումբը համալրվեց իսպանացի մասնագետներով, իսկ առաջին թիմը գլխավորեց Տիտո Ռամալյոն, ով նախկինում աշխատել է իսպանական «Դեպորտիվոյում»: Թիմի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Մոսկվայի «Սպարտակում» աշխատած Ռոման Ասխաբաձեն: Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ թիմից հեռացել են առաջատարներ Միգել Լոպեսը և Լաերսիոն: 

Նիկոսիայի «Օմոնիան» Կիպրոսի 20-ակի չեմպիոն և 14-ակի գավաթակիր է: Ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Ըստ transfermarkt-ի՝ թիմի տրանսֆերային արժեքը կազմում է 9,8 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը 4 անգամ գերազանցում է «Բանանցի» նույն ցուցանիշին: Հայտացուցակի 60%-ը՝ 18 ֆուտբոլիստ, լեգիոներներ են: «Օմոնիան» գլխավորում է անգլիացի մասնագետ Ջոն Քարվերը: 51-ամյա մարզիչը կիպրոսյան թիմը գլխավորել է 2015 թվականին: Դրանից առաջ գլխավոր մարզչի պաշտոնում 6 ամիս աշխատել է անգլիական «Նյուքասլում»:

Եվրոպա լիգա, որակավորման 1-ին փուլ.

«Բանանց» Երևան — «Օմոնիա» Նիկոսիա

Մարզադաշտ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական, Երևան

Հավանական մեկնարկային կազմեր.

«Բանանց». Ստեփան Ղազարյան, Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Յասմին Մեցինովիչ, Լայոնել Ադամս, Վահագն Այվազյան, Հակոբ Հակոբյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Պետրոս Ավետիսյան, Ացամազ Բուրաև:

«Օմոնիա». Կոնստանտինոս Պանագի, Կառլիտոս, Անդրեաս Սոֆոկլեուս, Իվան Ռունյե, Կարիմ Հաֆեզ, Գիորգոս Օիկոնոմիդիս, Գերաստիմոս Ֆիլակտոու, Գիորգկենսեն, Զիգույ Բադիբանգա, Իվանով, Օնիսիֆորոս Ռոուսիաս:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 1
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք