Բուքմեյքերներ. «Աստղային պատերազմներ 7»-ը լավագույն ֆիլմի եւ ռեժիսուրայի համար «Օսկար» չի ստանա

Սպարտակ Պետրոսյան
Դեկտեմբերի 14-ին կայացավ ջեդայների, Դարթ Վեյդերի, ուժի լուսավոր եւ մութ կողմերի մասին պատմության՝ «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի կողքով անտարբեր չանցան նաեւ բուքմեյքերները, որոնք արդեն հիմա խաղադրույքներ են ընդունում «Օսկարի» մի քանի անվանակարգերում Star Wars-ի հաղթանակի վրա:
«Աստղային պատերազմների» հաղթանակի գործակիցը 26,0 է

«Աստղային պատերազմների» հաղթանակի գործակիցը 26,0 է

Բրիտանական William Hill ԲԿ-ն խաղադրույքներ է ընդունում «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում «Աստղային պատերազմների» շարունակության հաղթանակի վրա: «Ուժի զարթոնք»-ի՝ լավագույն ֆիլմ ճանաչվելու հավանականությունը գնահատվում է 26,0 գործակցով: Այդպիսով մրցանակի ֆավորիտների ցուցակում ֆիլմը 10-րդ հորիզոնականում է: Ցուցակը գլխավորում է Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» թրիլերը:

Հավանականությունը, որ «Աստղային պատերազմների» ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը կստանա լավագույն ռեժիսուրայի մրցանակը, գնահատվում է 34,0-ով: Բուքմեյքերների կարծիքով՝ ֆավորիտների թվում են Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Վերապրածը», 2,75), Թոմ Մաքքարթին («Ուշադրության կենտրոնում», 3,0), Ռիդլի Սքոթը («Մարսեցին», 3,75):

«Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Դարթ Վեյդերի մահից 30 տարի անց: Գալակտիկան նորից վտանգի տակ է, և ողջ է մնացել ընդամենը մեկ ջեդայ, որը համարվում է ուժերի հավասարեցման վերջին հնարավորությունը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք