Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բուքմեյքերական բիզնեսի նորությունների տեսություն. փետրվարի 22-28

Սպարտակ Պետրոսյան
Առաջարկում ենք ծանոթանալ փետրվարի 22-28-ի բուքմեյքերական բիզնեսի նորությունների դայջեսթի հետ: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը 2015 թվականին առաջին բացասական արդյունքն է գրանցել վերջին 10 տարիների ընթացքում: William Hill բուքմեյքերական ընկերությունը կդառնա Չարլս «Արքայազն» Մարտինի եւ Էնթոնի Ջոշուայի միջեւ կայանալիք մենամարտի տիտղոսային հովանավորը: Դանիայի կարգավորվող շուկան 2015-ի վերջին բարձր արդյունքներ է գրանցել: Ամերիկյան Կալիֆորնիայում օնլայն-պոկերն օրինականացնելու նոր փորձ է արվել:
Բուքմեյքերական բիզնեսի նորությունների տեսություն. փետրվարի 22-28

Բուքմեյքերական բիզնեսի նորությունների տեսություն. փետրվարի 22-28

Եվրոպա

Բեթինգ-ոլորտի եւ ֆենթեզի-սպորտի համար օնլայն-կոնտենտի մշակող Sportego-ն պայմանագիր է կնքել անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող ուելսյան «Քարդիֆ Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ: Համագործակցության արդյունքն են թիմի երկրպագուների համար ֆենթեզի-խաղերը:

Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը 2015 թվականին առաջին բացասական արդյունքն է գրանցել վերջին 10 տարիների ընթացքում: Համաձայն հրապարակված զեկույցի՝ ընկերության կորուստը կազմել է $61.1 մլն: Այնուամենայնիվ, «Պրեմյեր լիգայի անկանխատեսելիության շնորհիվ» վերջին ամիսներին ընկերության բաժնետոմսերի գներն աճել են 7.2%-ով: Ինչպես նաեւ բուքմեյքերը դարձել է 2016 թվականին կայանալիք սնուկերի երկու հեղինակավոր մրցաշարերի՝ World Grand Prix-ի եւ Players Championship-ի տիտղոսային հովանավորը:

Դրամախաղային ընկերությունների ներդրող Mr Green&Co-ն, որի հիմնական նախագիծը Mr Green օնլայն-կազինոն է, մտադիր է սեփական սպորտային բուքմեյքերը գործարկել 2016 թվականին:

Շվեդական Betsson AB կազմակերպությունների խումբը, որի կազմում են Betsson, Betsafe, Nordicbet եւ Triobet բուքմեյքերները, հաստատել է ղեկավարների խորհրդի անդամ Ուլրիկ Բենգթսսոնին նոր գլխավոր տնօրենի եւ նախագահի պաշտոնում առաջադրելը:

William Hill բուքմեյքերական ընկերությունը կդառնա Չարլս «Արքայազն» Մարտինի եւ Էնթոնի Ջոշուայի միջեւ կայանալիք մենամարտի տիտղոսային հովանավորը: Բացի այդ, բուքմեյքերի եկամուտը հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված մեծ ծանրաբեռնվածության պատճառով 2015-ին նվազել է 22%-ով:

FantasyHub.com ամենօրյա ֆենթեզի-կայքը կասեցրել է գործունեությունը եւ անհասանելի դարձրել հաշվեկշիռները՝ այդ մասին խաղացողներին տեղեկացնելով էլեկտրոնային փոստով:

Դանիայի կարգավորվող շուկան 2015-ի վերջին բարձր արդյունքներ է գրանցել: Եկամուտի զգալի աճը գրանցել են գեմբլինգի օնլայն-օպերատորները: Շուկայի առաջարները դարձել են սպորտային բուքմեյքերները:

Paddy Power Betfair բուքմեյքերական ընկերությունը վճարային լուծումների պրովայդեր SafeCharge-ին վարձել է՝ որպես իր կայքում դրամական փոխանցումների ապահովող:

Ամերիկա

Ամերիկյան Կալիֆորնիայում օնլայն-պոկերն օրինականացնելու նոր փորձ է արվել: Տեղի պատգամավորներ Ադամ Գրեյն ու Ռեջ Ջոնս-Սոյերը գործընկերների ուսումնասիրմանն են ներկայացրել երկրի ամենահարուստ նահանգի տարածքում օնլայն-պոկերի շուկայի գործունեության նորմերը կանոնակարգելու վերաբերյալ իրենց մշակած օրինագիծը:

Վիրջինիա նահանգի Գլխավոր ասամբլեան հաստատել է ամենօրյա ֆենթեզի-սպորտի օրինականացման եւ կարգավորման վերաբերյալ օրինագիծը: Սա առաջին դեպքն է, երբ ֆենթեզի-օպերատորները իրական հնարավորություն են ստացել օրինական դառնալ ազարտային խաղերը արգելող ԱՄՆ-ի նահանգներից մեկում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք