Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բրիտանացի խոզը կանխագուշակել է «Դերբի Քաունթիի»՝ Չեմպիոնշիփի եզրափակիչ դուրս գալը եւ սխալվել առաջին անգամ

Սպարտակ Պետրոսյան
Մեծ Բրիտանիայում Առեղծվածային Մարկուս անունով միկրո-փիգը կարողանում է գուշակել սպորտային իրադարձությունների արդյունքները՝ ընտրելով մի քանի խնձորներից մեկը, որոնց վրա կան թիմերի անունների գրությամբ թղթեր: Կենդանին կանխատեսել էր Չեմպիոնշիփի կիսաեզրափակչում «Հալ Սիթիի» նկատմամբ «Դերբի Քաունթիի» հաղթանակը: Միկրո-փիգի ոչ մի կանխատեսում մինչ դա սխալ չէր եղել:
Կենդանին դեռեւս ոչ մի անգամ չի սխալվել

Կենդանին դեռևս ոչ մի անգամ չի սխալվել

Ինչպես գրում է Metro-ն, Առեղծվածային Մարկուս անունով վեցամյա սև խոզուկը կանխատեսել էր, որ Չեմպիոնշիփի կիսաեզրափակչի երկու խաղերի արդյունքում «Դերբի Քաունթին» կշրջանցի «Հալ Սիթիին» և դուրս կգա եզրափակիչ, որտեղ հայտնի կդառնա ԱՊԼ-ի 2016/17 թթ. մրցաշրջանի երրորդ ուղեգրի տիրակալի անունը:

Կենդանու տերը՝ Ջուլյետ Սթիվենսը պատմում է, որ միկրո-խոզի առաջ դնում են նույն տեսակի, գույնի և չափի խնձորներ, և ամեն մեկի վրա ավելացնում այս կամ այն թիմի անվան գրությամբ թղթի կտոր:

«Առեղծվածային Մարկուսը մինչև հիմա երբեք չէր սխալվել սպորտային գլխավոր իրադարձությունների վերաբերյալ իր՝ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի, ֆուտբոլի աշխարհի առաջնության, ինչպես նաև նախորդ տարի «Դերբի Քաունթիի»՝ ԱՊԼ դուրս չգալու կանխատեսումներում:

Բայց Մարկուսը սխալվեց առաջին անգամ, քանի որ «Հալ Սիթին» «Դերբի Քաունթիին» հաղթեց ընդհանուր 5:0 հաշվով (0:3, 2:0):

Չեմպիոնշիփի եզրափակչում «Հալ Սիթիի» ֆուտբոլիստները հանդիպելու են «Շեֆիլդ Ուենսդեյին»:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ից դուրս են մնացել «Նյուքասլը», «Նորվիչը» և «Ասթոն Վիլան»: 2016/17 թթ. մրցաշրջանում ԱՊԼ-ում հանդես կգան «Բերնլին» և «Միդլսբորոն»:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք