Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Բրիտանացի դեռահաստը կոտրել է գեմբլինգային ընկերության կայքը

Սպարտակ Պետրոսյան

Նոթինգեմում մեկ տարով պայմանական ազատազրկվել է դեռահաս, ով կոտրել է ազարտային խաղերի օնլայն-օպերատորի կայքը (կազմակերպության անունը չի նշվում): Դատավոր Մայքլ Սթոքսը երիտասարդ հաքերին հորդորել է զբաղվել սպորտով եւ վերադառնալ իրական կյանք, հաղորդում է Daily Express-ը:

Մաքսը կոտրել է օնլայն-օպերատորի կայքը

Դատավորը Մաքսին խորհուրդ է տալիս վերադառնալ իրական կյանք

19-ամյա Մաքս Ուայթհաուզը ազարտային խաղերի կայքի վրա DDoS-հարձակում է կատարել՝ ննջասենյակից դուրս չգալով: Նոթինգեմի Արքայական դատարանի դատավոր Սթոքսը հայտարարել է, որ երիտասարդ հաքերը երկար ժամանակ ապրել է վիրտուալ կյանքով՝ դառնալով համակարգչի զոհը: Նա ասել է, որ մեղադրյալն այն դեռահասներից է, ովքեր համակարգչի դիմաց չափազանց երկար ժամանակ են անցկացնում:

Հաշվի առնելով դա՝ դատավորը 19-ամյա Մաքսին հնարավորություն է տվել նոր «օֆլայն» կյանք սկսել: Սթոքսը մեղադրյալին դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման եւ խորհուրդ է տվել զբաղվել ռեգբիով կամ այլ սպորտաձեւով:

Երիտասարդ հաքերը խոստովանել է, որ հարձակվել է կազմակերպության սերվերների վրա, ինչի պատճառով ընկերությունը 18 հազար ֆունտի վնաս է կրել: Մաքսի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է գաղտնարան, որտեղ նա թաքցրել է Չինաստանից ինտերնետով պատվիրած զենք եւ ութ կոստետ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք