Բրազիլիա — Արգենտինա․ VivaroBet-ը բացահայտ ֆավորիտ է համարում «պենտակամպեոններին»
Առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է։ Ճիշտ է, խմբային փուլի դյուրին հաղթահարումից հետո Տիտեի սաները խնդիրներ ունեցան քառորդ եզրափակիչ խաղում, սակայն Ալիսոնի փառահեղ խաղը դուրս բերեց նրանց կիսաեզրափակիչ։ Իսկ ովքե՞ր են սպասում «պենտակամպեոններին» այնտեղ։ «Արգենտինան»,-բղավեց միջազգային առաջին տիտղոսը նվաճել փորձող հանճարը։ Այո՛, Մեսսին չի փայլում Կոպայի ընթացիկ խաղարկությունում, բայց Արգենտինան կիսաեզրափակչում է, իսկ դա ամենակարևորն է։
Ի՞նչ սպասել առաջիկա խաղից։ Բուքմեյքերների կարծիքով, մասնավորապես Vivaro Bet-ի՝ Բրազիլիան բացահայտ ֆավորիտ է։ Նրանց՝ եզրափակիչ դուրս գալու համար սահմանված է 1,40 գործակիցը, մինչդեռ «ալբիսելեստեն» ստացել է 3,05 գործակիցը։ Հավատում են բրազիլացիների հաղթանակին հիմնական ժամանակում բուքմեյքերները։ Սահմանված է 1,89 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3,41, դե իսկ ահա Արգենտինայի հիմնական ժամանակում հաղթանակը՝ 4,68 գործակիցը։
Դե ինչ, հուլիսի 3-ին՝ գիշերը ժամը 04։30-ին, «պենտակամպեոններն» ընդդեմ «ալբիսելեստեի»։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: